Գեղամ Մանուկյանը крутит է անում. Ալեն Սիմոնյանը դիմում է դատարան | Մեծահոգաբար 48 ժամ եմ տալիս Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար․ Մանուկյան | Ուզու՞մ ենք արդյոք պատմության մեջ մնալ մեր քաղաքակրթական կոդ-ով | Փաշինյանը Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ լուսանկարներ է հրապարակել | Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Տիգրան Աբրահամյան | Դեկտեմբերի 8-ի աստղագուշակ | Տարհանման անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սիրիայում իրավիճակի մասին | Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից․ ԱԳՆ | Երևանում խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել են մի խումբ անձինք | Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութեր) | Մտածեցի, որ գազօջախը կտրաքի, փորձեցի փախչել դուրս, ընկա, հարևանները գոռում էին. Արտյոմ Կարապետյանը` ավերիչ երկրաշարժի մասին | Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր | Սպասվում են տեղումներ ձյան տեսքով | Դամասկոսն ընկավ. Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը | Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)

Լրահոս

Ցավում եմ, որ աշխատում էի նախագծում,Հրաչ Մուրադյանն ինձ լավ չէր վերաբերվում.Ելենա Արշակյանը պատմում է

Ելենա Արշակյանը պատմեց իր անցած ճանապարհի մասին։ «Ես ծնվել մեծացել եմ հայկական ավանդական ընտանիքում, որտեղ թատերական ինստիտուտում սովորելը ինչ-ինչ պատճառներով նորմալ չէր, ու պապան դեմ էր դրան։ Եկանք արդեն 9-րդ , 10-րդ դասարան և ես պարապում էի, որ ընդունվեի ժուռնալիստիկայի  ֆակուլտետ։ Ես մի օր դասախոսիս, ով ինձ հետ պարապում էր Հայոց լեզու և գրականություն, ասեցի, որ ուզում եմ ինստիտուտ ընդունեվեմ, բայց պապաս դեմ է։ Ասեց բեր թատերական ինստիտուտի ծրագիրը պարապենք։ Պարապեցի, բայց պետք էր պապայիս համոզեի։ Մի օր հաղորդում կար շոու երեկո, որտեղ հարց ու պատասխան էր ։Ես հանդիսատեսի տեղում նստած էի, 16տարեկան էի։ Չեմ հիշի հիմա ի՞նչ հարց տվեցի, բայց առանց ոչ մի բանի հանկարծակի Խորեն Բաբկենիչը պտտվեց, ասեց` բալիկ ջան, դու ինչ ես ուզում դառնալ։ Ես ասեցի` ուզում եմ դառնալ ռեժիսոր ,ուղղակի պապաս չի թողնում։ Նա պտտվեց, նայեց կամեռային, պապայիս խոսք ուղեց, որ թույլ տա ընդունվեմ Թատերական ինստիտուտ: Ասեց` բայց նայի հա, նենց չանես, որ գլուխս կախեմ։ Ընդունվեցի,ավարտեցի մի տարի ուշ, որովհետև վարձս չտալու պատճառով դուրս մնացի ինստիտուտից»։

Խոսեց նաև կարիերայում  ունեցած առաջին շրջանի դժվարությունից։ «Երբ գործընկերներս իմացան, որ ռեժիսորը ես եմ լինելու, բոլորը սկսեցին ծիծաղել, որ պրավալի է գնալու նախագիծը։ Այդ օրը լավ եմ հիշում ,մի քիչ լացեցի, անցավ»։

Խոսք եղավ իր և Հրաչ Մուրադյանի հարաբերություններից. «Ես ցավ եմ ապրում, որ այդ նախագծում աշխատում էի։ Հրաչ Մուրադյանի նախագծում ես եղել եմ ընդամենը սովորական լրագրող, որտեղ հաղորդավարն  ինքն էր։ Որպես լրագրող Հրաչն այդքան էլ լավ չէր վերաբերվում ինձ, տարիներն անցան և  ես իր հանդեպ լավ եմ տրամադրված, չարություն չունեմ։ Ես մտածում եմ, որ դա իր կյանքի աստղային ամենապիկն է եղել»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև