Այսօր Արտաշատի գերեզմանատանը հողին հանձնեցին նոյեմբերի 13-ին մահացած հայտնաբերված զինծառայող Նարեկ Գրիգորյանին։ Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Իջևանի ՌՈ զորամասերից մեկում, մահացած զինծառայողը՝ 19-ամյա Նարեկ Գրիգորյանն էր։
Նարեկը 7 ամսվա զինծառայող էր, ապրում էր Արարատի մարզի Աբովյան գյուղում, ծնողների միակ որդին էր, ուներ 3 քույր։ Ըստ նախնական վարկածի՝ Նարեկ Գրիգորյանին գտել են կախված վիճակում։