Տեսեք`որքան շքեղ են նշել Սամվել Ալեքսանյանի թոռնուհու 40 օրականը. Բացառիկ հոլովակ | Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում մահացած նորածի հարազատերը բժիշկներին են մեղադրում | Ահազանգ․ նորածին է կյանքից զրկվել․ ինչ են պատմում հարազատները | «Ես ուզում եմ ապրել, փրկեք ինձ»․ օգնություն է կանչել 20-ամյա աղջիկը | Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում», որ արգելակվում է բանակցային գործընթացի վերսկսումը | Համաձայնեցված են խաղաղության պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը․ Արարատ Միրզոյան | Դաստիարակին կասկածել են երեխայի մահվան մեջ․ ՌԴ | Զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում. Բայրամով | Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նայեք ընդդիմադիրներից ում նկատմամբ են Նիկոլն ու Աժ նախագահի աթոռին վեր ընկածը հանդուրժող | Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել | Անոնս. Podcast Անի Գևորգյանի հետ այսօր՝ 20:30-ին | Նիկոլ Փաշինյանը շտկում է մտցրել իր հրապարակած թվում | Ես անչափ հպարտ և ոգևորված եմ Անիի համար. Լևոն Արոնյան | Սիրիայում հակակառավարական ուժերը գրավել են Համա քաղաքը

Լրահոս

«Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին

«Եթե պատերազմ է, դա բոլորիս պատերազմն է, չկա՝ «ես մի տեղ սուրճ եմ խմում, դա ինձ չի վերաբերվում»:

Մի վախի սահման կա, որը երբ անցնում ես, էլ ոչինչ քեզ չի վախեցնում, ոչ արկի պայթյունը, ոչ վերևում անօդաչու սարքը:

Այդ ժամանակ չես էլ ուզում երգել, բայց երգում ես, որովհետև տղաներին է պետք: Պատերազմից հետո, շատ ամիսներ հետո ես չեմ երգել, կիթառ էլ չեմ վերցրել ձեռքս: Շատ ամիսներ պետք եղան, որ կարողանանք մի քիչ հետ գալ: Իմ երգերից որևէ երգ մտքիս չէր գալիս, նույնիսկ՝ «Հերոս տղերքը մեր»: Միայն Արթուր Գրիգորյանի «Մինչև վերջ» երգն էր այդ օրերին մտքիս»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում պատմել է երգիչ Արսեն Սաֆարյանը:

Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված.

Արսեն Սաֆարյանը նշել է, որ պատերազմից հետո միայն հոգեբանական խնդիրներ չէին առաջացել, այլ նաև առողջական: Որոշ ժամանակ անց երգիչը չէր կարողանում քայլել, եղան վիրահատություններ ու դաժան ցավեր:

«3 վիրահատություն ու հետվիրահատական պահեր ունեցա: Ինձ թվում է պատերազմի դաշտից ոչ մեկ էլ հետ չի գալիս, դու ռազմի դաշտից հետ ես գալիս, բայց պատերազմը քեզ հետ է մնում: Երբեք դուրս չի գալիս: Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ»,- նշել է երգիչը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև