Ադրբեջանն ու Թուրքիան մինչև այս տարվա վերջ կընդունեն համագործակցության նոր ճանապարհային քարտեզ։
Այս մասին Report-ին հայտնել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն։
Նրա խոսքով, փաստաթուղթը պատրաստվում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։
Նա ընդգծել է երկու երկրների հաջող համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ ստանդարտացման ոլորտում:
Նա նշել է, որ Թուրքիան ադրբեջանական կողմին է տրամադրել թուրքական չափանիշները և նպաստում է այդ երկրի արդյունաբերության զարգացմանը: