Տատիկի դերը Լիայի կյանքում.
«Ես Գորիսում եմ ծնվել մեծացել,տատիկս այն ժամանակ ապրում էր Սիսիանի Արևուս գյուղում, կռվում էի, որ ինձ տանեն տատիկիս մոտ։ Ես հիշում եմ, որ տանից փախել էի, որ տատիկիս տունը գտնեի։ Այսինքն ի սկզբանե ուզում եմ ասել սերը և կապը կար։ Մայրիկս, երբ տեղափոխվեց Երևան, որ ընդունվի աշխատանքի` ավելի բարձր աշխատավարձով, որ կարողանար ինձ ուսման տալ։ Ես ապրում էի տատիկիս հետ մինչև դպրոցս ավարտելը և այդ ընդացքում ավելի շատ կապնվեցի իր հետ։ Հետո ես տեղափոխվեցի Երևան ընդունվեցի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, մայրս որոշեց, որ պետք է գնա Ռուսաստան, որպեսզի կարողանա հոգալ իմ ուսման ծախսերը։ Այդ ժամանակ ես էլի տատիկիս հետ էի ապրում։ Նա ինձ համար մայր էր, ես չէի տարբերակում։ Նա բառիս բուն իմաստով ընկեր էր։ Ցանկացած բան, որը երբեք չէի կիսվի, քննարկի ընկերուհիներիս, մամայիս հետ, իրա հետ շատ ազատ և անկաշկանդ խոսում էի։ Ես մինչև հիմա տատիկիս մամա եմ երբեմն ասում, ու վերջերս հասկացա, որ մայրս խանդ ունի։ Մամայի թողած բացն այնքան ինձ շեղեց դեպի իմ տատիկը, որ իմ մաման սկսեց խանդել։ Վերջին անգամ մայրիկիս տեսել եմ տատիկիս թաղման օրը: Երեք տարի է` ես մենակ եմ ապրում, երեք տարի ես թոռնիկ չեմ»: