2 որդիների շիրմաքարերն Եռաբլուրում տեղադրելու համար ծնողից խարդախությամբ 12 հազար դոլար էր վերցրել ու չէր տեղադրել | Հերիք է, որ դու կաս, չեմ փոխի քեզ հետ աշխարհը այս… Ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Նազիկ Ավդալյանը անկեղծ հրապարակում է արել | Աշխատանքային շաբաթը կսկսվի ձյունով | Գառնիկ Չոլակյանը հաղթող է ճանաչվել Բահրեյնի մայրաքաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության B ենթախմբում | Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Փարիզում են՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը | Ողբի և որբի նահատակ հայրենիք | Նորածին երեխային դաժանաբար հասցրել է մահվան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմարը կործանում է Հայաստանը` ՀԱՊԿ-ին փոխելով Թուրքիայի հետ. հարցախույզ | Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությանը (տեսանյութ) | Բանակում՝ թմրամիջոցի դեպքեր. կան մեղարյալներ | 2025 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները | «Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ Շարմազանով | Փոփոխություն՝ հունվարի 1-ից | Գլխավոր տոնածառի լույսերի վառման օրը մետրոն կաշխատի մինչև 01:00-ն | Ահաբեկիչները հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի Դարաա քաղաքը

Լրահոս

Թրամփի վարչակազմը չի ցանկանա հայ-ադրբեջանական պայմանագրի արագ ստորագրման սցենարը. Սուրեն Սարգսյան

Թրամփի վարչակազմը չի ցանկանա հայ-ադրբեջանական պայմանագրի արագ ստորագրման սցենարը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Ինչպես հայտնի է, Բայդենի վարչակազմը ակտիվ միջնորդ էր հայ-ադրբեջանական (ինչպես նաև հայ-թուրքական) հարաբերությունների կարգավորման գործընթացում: Հենց այդ պատճառով էր, որ հեռացող նախագահ Բայդենն իր նամակներով կոչ էր անում Ալիևին և Փաշինյանին մինչ տարեվերջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Նա օբյեկտիվորեն ցանկություն ուներ ստանալ իր դափնիները՝ որպես այս նախաձեռնության միջնորդ: Եթե Հարիսի հաղթանակի պարագայում դեմոկրատների քաղաքական կուրսի շարունակականությունը ապահովված կլիներ, ապա Թրամփի պարագայում նման հեռանկար չկա:

Եթե իրերին նայենք ռեալ, ապա այստեղ ուրվագծվում են հետևյալ սցենարները.

1. Թրամփի վարչակազմը մի կողմից չի ցանկանա արագ ստորագրման սցենարին, քանի որ նման պարագայում պետք է ընդունի, որ դափնիները պատկանում են Բայդենի վարչակազմին, կամ գոնե կիսի դրանք դեմոկրատների հետ: Մյուս կողմից Թրամփը կարող է ձգձգել բանակցություններն ու պայմանագրի կնքման գործընթացը այնքան ժամանակ, որ դափնիները իրեն վերագրվեն՝ մանավանդ, հաշվի առնելով այն, որ Թրամփին անհրաժեշտ են խաղաղության հաստատման հաջողված պատմություններ (success stories): Ժամանակի ձգձգման սցենարն իհարկե բխում է նաև Բաքվի շահերից, քանի որ Ադրբեջանն ավելի շատ կպահանջի Հայաստանից և ավելի քիչ ճնշումների կենթարկվի:

2. Երկրորդ սցենարն այն է, որ Թրամփն ընդհանրապես ակտիվ ներգրավվածություն չունենա Հարավային Կովկասում և մեր ռեգիոնի բոլոր նախաձեռնություններն անցնեն Ռուսաստան-Թուրքիա-Իրան տարածաշրջանային խաղացողների խաղադաշտ: Սա նույնպես բխում է Բաքվի շահերից, քանի որ Ադրբեջանի վրա ճնշումներ չեն լինի, իսկ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, ունակ է պայմանավորվել Թեհրանի, Անկարայի և Մոսկվայի հետ: Այս սցենարն իհարկե դիսբալանսավորելու է տարածաշրջանն այն տեսանկյունից, որ Ամերիկայի բացակայությունը ազատում է բոլոր խաղացողների ձեռքերը և ինչպես ցանկացած հավասարակշռության փլուզում, բերում է հաղթող բևեռի ազդեցության աճի:

3. Երրորդ սցենարը դա էսկալացիայի աճն է Իրանի շուրջ ինչը տարածաշրջանը կարող է դարձնել «проходной двор» բոլոր բացասական հետևանքներով»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև