Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին | Արամ Մելիքյանի և կնոջ ռոմանտիկ հրապարակումը`լողավազանից | Աննա Բալայանին դասային աստիճան է շնորհվել | ԱԳ նախարարի տեղակալը Կանադայի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին | ՆԳ նախարարը քննարկել է բարեփոխումների շրջանակում ՀՀ-Շվեդիա համագործակցության արդյունքները | Աշխարհի լավագույն հայրը. ինչ հրապարակում է արել Արամ Ասատրյանի թոռան նշանածը | Կինը գտնվել է հոգեճնշող վիճակում, քանի որ ամուսինը մասնակցել է պատերազմին, նա դաժանաբար կյանքից զրկել է իրենց նորածին երեխային | Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին | Մազերիս գույնը փոխել եմ… Իննա Խոջամիրյանը կերպարանափոխվել է | Դեռահասը դպրոցում դանակահարել է մի քանի հասակակիցների, մահացածներ կան․ ՌԴ | Տեսանյութ․ Հայաստանում հիմնվել է ոչ օլիմպիական մարզաձևերի միություն | Այս երգը խորը իմաստ ունի. երգչուհի Իվետա Մուկուչյանի նոր հրապարակումը․Տեսանյութ | Մոտ 6 ժամ քննարկում էինք տգիտությանն իր բոլոր դրսևորումներով ձեռնոց նետելու մասին. Աննա Հակոբյան | Մաշ Իսրայելյանը քրոջ ողբերգական մաhից 40 օր անց հրապարակում է արել | Անհիմն հայտարարություններն արդեն դարձել են կրկնվող երևույթ. Գևորգ Փարսյանը պատասխանել է Վահագն Ալեքսանյանին

Լրահոս

Ավստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի կառավարությունը ներկայացրել է օրենսդրություն, որով անօրինական է համարվում մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումը: Այս մասին նշված է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանիզի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Առցանց անվտանգության փոփոխության (Սոցիալական մեդիայի նվազագույն տարիքի) օրինագիծ 2024»-ը ավելի մեծ պաշտպանություն կապահովի երիտասարդ ավստրալացիների համար նրանց զարգացման կարևոր փուլերի ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Սոցիալական հարթակներից կպահանջվի ողջամիտ քայլեր ձեռնարկել՝ կանխելու սահմանված տարիքից ցածր անձանց կողմից օգտահաշիվների ստեղծումը:

Տարիքային սահմանափակումներ կկիրառվեն այնպիսի սոցիալական հարթակների վրա, ինչպիսիք են Snapchat-ը, TikTok-ը, Instagram-ը, X-ը և այլն։ Միևնույն ժամանակ օրինագիծը կապահովի, որ երիտասարդ ավստրալացիները շարունակական հասանելիություն ունենան հաղորդագրությունների և առցանց խաղերի հավելվածներին, ինչպես նաև այնպիսի ծառայությունների, որոնք կապված են առողջության և կրթության հետ, ինչպիսիք են Headspace-ը, Kids Helpline-ը, Google Classroom-ը և YouTube-ը։

Համացանցում անվտանգության խախտման համար Ավստրալիայի կառավարությունն ավելի խիստ տույժեր կսահմանի. առցանց հարթակները պարբերաբար թույլ տրվող խախտումների համար կարող են տուգանվել մինչև 49,5 միլիոն ավստրալական դոլարով։

«Սա դարակազմիկ բարեփոխում է։ Մենք գիտենք, որ որոշ երեխաներ շրջանցելու ճանապարհներ կգտնեն, բայց մենք ուղերձ ենք հղում սոցիալական մեդիա ընկերություններին, որ նրանք բարելավեն իրենց գործելակերպը», — ասել է Ալբանիզը:

Վարչապետ Ալբանիզի կայքում տարածված հաղորդագրության համաձայն՝ օրինագիծը մշակվել է երիտասարդ ավստրալացիների, ծնողների, փորձագետների, արդյունաբերության, համայնքային կազմակերպությունների և նահանգների ու տարածքների կառավարությունների լայնածավալ արձագանքներից հետո:

Facebook
Twitter

Կարդացեք նաև