Գեղամ Մանուկյանը крутит է անում. Ալեն Սիմոնյանը դիմում է դատարան | Մեծահոգաբար 48 ժամ եմ տալիս Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար․ Մանուկյան | Ուզու՞մ ենք արդյոք պատմության մեջ մնալ մեր քաղաքակրթական կոդ-ով | Փաշինյանը Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ լուսանկարներ է հրապարակել | Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Տիգրան Աբրահամյան | Դեկտեմբերի 8-ի աստղագուշակ | Տարհանման անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սիրիայում իրավիճակի մասին | Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից․ ԱԳՆ | Երևանում խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել են մի խումբ անձինք | Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութեր) | Մտածեցի, որ գազօջախը կտրաքի, փորձեցի փախչել դուրս, ընկա, հարևանները գոռում էին. Արտյոմ Կարապետյանը` ավերիչ երկրաշարժի մասին | Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր | Սպասվում են տեղումներ ձյան տեսքով | Դամասկոսն ընկավ. Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը | Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)

Լրահոս

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը՝ Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման։

Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները ոգեկոչում են նոյեմբերի 21-ին: Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:

Qahana.am-ը գրում է, որ տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս կայսրն Աստվածածնի պատվին հին հրեական տաճարի տեղը, Մորիա բլրի վրա: Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականին հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Աստվածածնի ընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել ԺԸ դարում: Երեքամյա Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է:

Հայր Զաքարիան գրում է.

«Եկեղեցին Աստվածածնի անձի մեջ, ի շարս այլ առաքինությունների, ընդգծում է ՃՇՄԱՐԻՏ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ գաղափարը: Մի Մայր, որը ոչ միայն ծնում է և սնում իր զավակին, այլև ապրում, տառապում և հոգ է տանում նրա համար:

Այսօր էլ շատերը զավակներ են ունենում, արժանանում այդ մեծ շնորհին, բայց ինչ-ինչ պատճառներով հոգ չեն տանում, չեն կրթում և դաստիարակում նրանց, շատերն էլ պարզապես անտարբերության են մատնում իրենց զավակներին և լքում նրանց…: Արդյո՞ք այս անտարբեր վերաբերմունքի արդյունք չէ այն պարզ իրողությունը, որ շատերը շեղվում են ճշմարիտ ուղուց…:

Այս նյութապաշտ ժամանակներում, երբ դարերի բովում թրծված ու ժամանակի քննությունն անցած արժեքները կարծես թե ուզում են մոռացվել կամ համարվել արդեն հնացած, առավել ևս կարևորվում է մոր դերը մեր հասարակական և ընտանեկան կյանքում:

Մեր ազգի նվիրյալ զավակներից Գարեգին Հովսեփյան կաթողիկոսը հրաշալի ձևակերպել է մոր առաքելությունը. ընտանիքը մի եկեղեցի է, որի քահանան մայրն է: Ուստի, սիրելի՛ ՄԱՅՐԵ՛Ր, ձեզ է վստահված մատաղ սերնդի դաստիարակությունը, սա ավելի կարևոր է, քան ասենք կարիերա անելն ի հաշիվ մայրանալու:

Ինչ արժեքներ, որ սերմանեք ձեր զավակների սրտերում ու հոգիներում, դրանց պտուղներն էլ կքաղեք մեկ օր: Ըստ իս՝ սա է Գործնական հայրենասիրությունը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև