Տեսեք`որքան շքեղ են նշել Սամվել Ալեքսանյանի թոռնուհու 40 օրականը. Բացառիկ հոլովակ | Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում մահացած նորածի հարազատերը բժիշկներին են մեղադրում | Ահազանգ․ նորածին է կյանքից զրկվել․ ինչ են պատմում հարազատները | «Ես ուզում եմ ապրել, փրկեք ինձ»․ օգնություն է կանչել 20-ամյա աղջիկը | Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում», որ արգելակվում է բանակցային գործընթացի վերսկսումը | Համաձայնեցված են խաղաղության պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը․ Արարատ Միրզոյան | Դաստիարակին կասկածել են երեխայի մահվան մեջ․ ՌԴ | Զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում. Բայրամով | Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նայեք ընդդիմադիրներից ում նկատմամբ են Նիկոլն ու Աժ նախագահի աթոռին վեր ընկածը հանդուրժող | Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել | Անոնս. Podcast Անի Գևորգյանի հետ այսօր՝ 20:30-ին | Նիկոլ Փաշինյանը շտկում է մտցրել իր հրապարակած թվում | Ես անչափ հպարտ և ոգևորված եմ Անիի համար. Լևոն Արոնյան | Սիրիայում հակակառավարական ուժերը գրավել են Համա քաղաքը

Լրահոս

12 մեդալ՝ Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում

Հայ ըմբիշները շարունակում են հաջող մրցելույթները Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում. մրցումային երկրորդ օրը՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Եզրափակչում նա զիջել է ԿԺԴՀ ներկայացուցչին:

Բրոնզե մեդալներ են նվաճել Շանթ Խաչատրյանը (72 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ):

Բրոնզե մեդալի համար պայքարում Խաչատրյանը 10:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Շվեյցարիայի ներկայացուցչի նկատմամբ, Ալիխանյանը 12:2 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիայի ներկայացուցչին, Ավագյանը 7:4 հաշվով առավելության է հասել իտալացի ըմբիշի նկատմամբ, իսկ Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթանակի է հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ:

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում արդեն 12 մեդալ են նվաճել՝ 3 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե:

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): Առաջնությունն անցկացվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը: Մուտքն ազատ է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև