Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին | Արամ Մելիքյանի և կնոջ ռոմանտիկ հրապարակումը`լողավազանից | Աննա Բալայանին դասային աստիճան է շնորհվել | ԱԳ նախարարի տեղակալը Կանադայի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին | ՆԳ նախարարը քննարկել է բարեփոխումների շրջանակում ՀՀ-Շվեդիա համագործակցության արդյունքները | Աշխարհի լավագույն հայրը. ինչ հրապարակում է արել Արամ Ասատրյանի թոռան նշանածը | Կինը գտնվել է հոգեճնշող վիճակում, քանի որ ամուսինը մասնակցել է պատերազմին, նա դաժանաբար կյանքից զրկել է իրենց նորածին երեխային | Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին | Մազերիս գույնը փոխել եմ… Իննա Խոջամիրյանը կերպարանափոխվել է | Դեռահասը դպրոցում դանակահարել է մի քանի հասակակիցների, մահացածներ կան․ ՌԴ | Տեսանյութ․ Հայաստանում հիմնվել է ոչ օլիմպիական մարզաձևերի միություն | Այս երգը խորը իմաստ ունի. երգչուհի Իվետա Մուկուչյանի նոր հրապարակումը․Տեսանյութ | Մոտ 6 ժամ քննարկում էինք տգիտությանն իր բոլոր դրսևորումներով ձեռնոց նետելու մասին. Աննա Հակոբյան | Մաշ Իսրայելյանը քրոջ ողբերգական մաhից 40 օր անց հրապարակում է արել | Անհիմն հայտարարություններն արդեն դարձել են կրկնվող երևույթ. Գևորգ Փարսյանը պատասխանել է Վահագն Ալեքսանյանին

Լրահոս

Հյուսիսային պողոտայի բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է 666 մլն դրամի վնաս

Պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության  տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքը ձեռք բերող  և  կառուցապատող հանդիսացող ՍՊ ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից մեկ միասնական դիտավորությամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով թվով 12 սեփականատերերից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 666.765.500 ՀՀ դրամի անշարժ գույք և դրամական միջոցներ հափշտակելուն, ինչպես նաև իրացրել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Այսպես, 2001թ. հուլիսի 16-ին ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ հաստատվել է Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքերի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտին` 82700 քառակուսի մետր տարածքով, որում պետության կարիքների համար վերցվող  օտարման գոտու սահմանների մեջ, ի թիվս այլ գույքերի, ընդգրկվել և իրացման ենթակա են դարձել նաև Երևան քաղաքի Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարող տարածքում գտնվող մի շարք հասցեների անշարժ գույքերը:

Նույն որոշմամբ Երևանի քաղաքապետին լիազորվել է երկամսյա ժամկետում իրացման ենթակա տարածքում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները:

Միաժամանակ, Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու կապակցությամբ քաղաքացիներին և իրավաբանական անձանց հատուցում տրամադրելու հետ կապված խնդիրները լուծելու նպատակով, ՀՀ կառավարության՝ 2001թ. հոկտեմբերի որոշմամբ հաստատվել է Երևանի Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասերը և անշարժ գույքը գնելու, վերցնելու կապակցությամբ քաղաքացիներին ու իրավաբանական անձանց գնային առաջարկի ձևավորման և իրացման կարգը, որով սահմանվել է նաև, որ գնվող, վերցվող անշարժ գույքի համար հատուցումը, բացի դրամականից, կարող է կատարվել նաև այլ գույքով` հողամասի, բնակելի կամ ոչ բնակելի շինության տեսքով, այլ անշարժ գույքի սեփականության իրավունքով տրամադրմամբ` հատուցման գնի մեջ դրա արժեքի հաշվանցմամբ:

ՀՀ կառավարության՝ 2004թ. որոշմամբ Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող հատվածից 8620,0 քառակուսի մետր հողամասը կառուցապատման ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով տրամադրվել է կառուցապատող ՍՊԸ-ին, որի տնօրենը հանդիսացել է Ա.Կ.-ն:

Քննությամբ հիմնավորվել է, որ Հ.Ա.-ն, օժանդակելով Ա.Կ.-ի սեփականության իրավունքով մի շարք անձանց պատկանող վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքերն ու դրամական միջոցները խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով միասնական դիտավորությամբ հափշտակությանը, պայմանագրեր է կնքել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա.Կ.-ին պատկանող և վերջինիս կողմից կառավարվող ՍՊԸ-ի հետ, որի արդյունքում համաձայնվել է հիշյալ անշարժ գույքերը գնահատել իրական շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով և դրանց վերաբերյալ կազմել կեղծ գնահատման հաշվետվություններ, ինչի արդյունքում Ա. Կ.-ին հնարավորություն է ընձեռվել այդ անշարժ գույքերը ձեռք բերել իրական արժեքներից անհամեմատ ցածր գնով:

Մասնավորապես՝ գնահատող ՍՊԸ-ի տնօրենի և կառուցապատող ՍՊԸ-ի տնօրենի միջև 2005թ. սեպտեմբերին և 2007թ. ապրիլին կնքվել են անշարժ գույքի գնահատման ծառայությունների մատուցման երկու առանձին պայմանագրեր, որոնց համաձայն՝ կատարողը պարտավորվել է պատվիրատուի առաջադրանքով կատարել նշված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող գլխավոր հատակագծում նշված՝ Հյուսիսային պողոտային հարակից՝ Աբովյան, Արամի և Նալբանդյան փողոցների տարածքում գտնվող անշարժ գույքերի գնահատում: Այնուհետև, նշված պայմանագրերի և կառուցապատողի կողմից իրեն հասցեագրված համապատասխան գրությունների հիման վրա գնահատող ընկերության տնօրենը աշխատակցին հանձնարարել է կազմել անշարժ գույքերի արժեքների որոշման և գնահատման վերաբերյալ կեղծ հաշվետվություններ՝ դրանք կառուցապատող ընկերության տնօրենի կողմից իրացնելու և վերոնշյալ հասցեների սեփականատերերին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքերը խարդախությամբ հափշտակելու նպատակով:

ՍՊ ընկերության աշխատակիցը սեփականության իրավունքով անձանց պատկանող և պետության կարիքների համար վերցվող, օտարման գոտու սահմանների մեջ ընդգրկված ու իրացման ենթակա թվով 6 անշարժ գույքերի վերաբերյալ կազմել և իր ստորագրությամբ հաստատել է իրավունք վերապա­հող, բովանդակությամբ կեղծ, այն է՝ շուկայականից մի քանի անգամ էժան անշարժ գույքի գնահատման հաշվետվություն և այն տրամադրել ընկերության տնօրենին, որոնք վերջինիս ղեկավարը վավերացրել է իր ստորագրությամբ, հաստատել ՍՊԸ-ի կնիքով և առձեռն տրամադրել կառուցապատող ընկերության տնօրենին: Այդ կերպ միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակել է վերջինիս կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախությանը:

Այնուհետ, հղում անելով կեղծ գնահատման հաշվետվությանը, սեփականատերերին, որպես իրենց պատկանող անշարժ գույքի ձեռքբերման արժեք, կառուցապատող ընկերության տնօրենն առաջարկել է իրական արժեքից մի քանի անգամ ցածր գին:

Կառուցապատող ընկերության տնօրենն առանձին դեպքերում խաբեության եղանակով համոզել է սեփականատերերին իր հետ կնքել հաշտության համաձայնություն՝ առաջարկելով նախապես առաջարկած գումարից փոքր-ինչ ավել գումար, ինչպես նաև  ՍՊԸ-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքի մասնաշենքից զրոյական նիշից բարձր՝ 1-ին հարկի տարածքից հասարակական նշանակության տարբեր մակերեսների տարածքներ, սակայն չի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին): Իսկ կառուցապատող ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին):

Նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է անձանց պատճառված ընդհանուր 666 765 500 ՀՀ դրամի վնասը:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև