Մեկնարկել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ադրբեջանական բանակի ցամաքային ստորաբաժանումների հատուկ ջոկատների համատեղ զորավարժությունները։ «Համատեղ զորավարժություններ Արաս» անունը ստացած վարժանքները կանցկացվեն 4 օր Արդաբիլ նահանգում։ Փաշինյանի դիլետանտիզմի հետևանքով Իրան-Ադրբեջան կապերն ամրապնդվում են։ Հայաստանը պետք է զարգացներ կապերը ՌԴ-ի ու Իրանի հետ՝ստեղծելով ՌԴ-Հայաստան-Իրան եռակողմ ռազմա-քաղաքական դաշինք։ Սակայն Փաշինյանի և ՔՊ-ի դիլետանտ կառավարման արդյունքում՝հանուն Արևմուտքի և թուրքական շահերի՝ոչնչացվում են հայ-ռուսական կապերը, իսկ Իրանի հետ հարաբերությունները չունեն այն որակը, որի ներուժն առկա է։ Ադրբեջանն ու Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում՝դրա փոխարեն պետք է անցկացվեին հայ-իրանական զորավարժություններ, սակայն քանի որ Երևանում իշխանության են ՔՊ-ականները՝ՀՀ-ն աստիճանաբար ավանդական դաշնակիցներ է կորցնում Հարավային Կովկասում։ Ադրբեջանն օգտագործում է ՔՊ-ականների ձախողումները՝ՌԴ-ի ու Իրանի հետ կապերը բոլոր ոլորտներում՝տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ռազմա-քաղաքական՝ամրապնդելու համար։ Բոլոր ոլորտները տապալած Փաշինյանը հեծանիվ է վարում և մտածում է միայն 2026թ․-ին վերարտադրվելու և Բաքվի շահերը սպասարկելու համար։ Հայ-իրանական հարաբերություններին պետք է հաղորդել նոր որակ՝կյանքի կոչել Հյուսիս-Հարավ միջանցքը, իրանական ներդրումներ ներգրավվել հայկական տնտեսության մեջ, այդ թվում անցկացնել հայ-իրանական զորավարժություններ։ Սակայն դա հնարավոր կլինի անել միայն ՀՀ-ում իշխանափոխությունից հետո, քանի որ ՔՊ-ական դիլետանտական խմբակն ընդունակ չէ որևէ լուրջ ծրագրի ներքին կամ արտաքին քաղաքականությունում։
Լրահոս
Ահազանգ․ նորածին է կյանքից զրկվել․ ինչ են պատմում հարազատները
05.12.2024
21:32
«Ես ուզում եմ ապրել, փրկեք ինձ»․ օգնություն է կանչել 20-ամյա աղջիկը
05.12.2024
21:19
Դաստիարակին կասկածել են երեխայի մահվան մեջ․ ՌԴ
05.12.2024
20:49
Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել
05.12.2024
20:24
Անոնս. Podcast Անի Գևորգյանի հետ այսօր՝ 20:30-ին
05.12.2024
20:13
Նիկոլ Փաշինյանը շտկում է մտցրել իր հրապարակած թվում
05.12.2024
19:10
Ես անչափ հպարտ և ոգևորված եմ Անիի համար. Լևոն Արոնյան
05.12.2024
18:48
Սիրիայում հակակառավարական ուժերը գրավել են Համա քաղաքը
05.12.2024
18:45
Գեղամ Նազարյանն իմ ամենամեծ ցավն է․ Բագրատ Սրբազան
05.12.2024
17:58
Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրել
05.12.2024
17:39
Այս բանտից պետք է ազտագրվենք ու դուրս գանք․ Բագրատ Սրբազան
05.12.2024
17:08
Կարևոր՝ Wildberries-ից օգտվողների համար
05.12.2024
16:32
Ջնջե՞լ եք ձեր հեռախոսի պարունակությունը. հարց՝ ՔՊ-ական պատգամավորին
05.12.2024
14:54
Պապ ջան… Արմենչիկի ջերմ հրապարակումը` հայրիկի ծննդյան առթիվ
05.12.2024
14:14