ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատգամավորական մանդատը վայր չի դնում, քանի որ ընկերն է խնդրել։
«Երեկ Մոսկվայից հեռախոսազանգ եմ ստացել իմ մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա ինձանից, եթե արձագանքեմ վարչապետի խնդրանքին՝ առանց իրեն տեսնելու, հիմա սպասում եմ իր գալուն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աղազարյանը։ Աղազարյանի համար այդ ընկերը հեղինակություն է, անգամ՝ առավել Նիկոլ Փաշինյանից։
«Ես լսելու եմ իրեն ու կայացնեմ իմ որոշումը»,- նշեց ՔՊ-ականը։
Նա հաստատեց, որ երեկ հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, բայց հանդիպումից մանրամասներ չհայտնեց։
Հովիկ Աղազարյանը խոստովանեց՝ իրեն ճնշում են մանդատը վայր դնել-չդնելու հարցում։
«Թիմից ճնշումներ կան, իմ ընկներները ճնշում են, մեկն ասում է՝ դիր, մյուսն ասում է՝ մի դիր»,- ընդգծեց նա։