2 որդիների շիրմաքարերն Եռաբլուրում տեղադրելու համար ծնողից խարդախությամբ 12 հազար դոլար էր վերցրել ու չէր տեղադրել | Հերիք է, որ դու կաս, չեմ փոխի քեզ հետ աշխարհը այս… Ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Նազիկ Ավդալյանը անկեղծ հրապարակում է արել | Աշխատանքային շաբաթը կսկսվի ձյունով | Գառնիկ Չոլակյանը հաղթող է ճանաչվել Բահրեյնի մայրաքաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության B ենթախմբում | Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Փարիզում են՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը | Ողբի և որբի նահատակ հայրենիք | Նորածին երեխային դաժանաբար հասցրել է մահվան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմարը կործանում է Հայաստանը` ՀԱՊԿ-ին փոխելով Թուրքիայի հետ. հարցախույզ | Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությանը (տեսանյութ) | Բանակում՝ թմրամիջոցի դեպքեր. կան մեղարյալներ | 2025 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները | «Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ Շարմազանով | Փոփոխություն՝ հունվարի 1-ից | Գլխավոր տոնածառի լույսերի վառման օրը մետրոն կաշխատի մինչև 01:00-ն | Ահաբեկիչները հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի Դարաա քաղաքը

Լրահոս

Իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան

Պարզվում է մեր ընդդիմությունը օրակարգի փնտրտուքի մեջ իր համար թիրախ գտավ իր իսկ խմբակցության անդամին՝ պատգամավոր Գեղամ Նազարյանին, և պատգամավոր Նազարյանի «մեղքն» այն  է, որ նա ինձ հետ Վիետնամ է եկել հերիք չէ, նաև լուսանկարվել է ինձ հետ, գրում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Իրավիճակը լրիվ անեկդոտային է, երկու օր առաջ մի պատգամավոր նեղսրտում է, որ իրեն Ժնև չեմ տարել, հիմա իրենք բոլորով նեղսրտում են, որ Գեղամ Նազարյանին տարել եմ, հիմա էլ գնում եմ Լեհաստանի ԱԺ նախագահի հետ հանդիպման, երկու անգամ ընդդիմությունից ներկայացուցիչ ենք ուզել ներգրավել, հրաժարվել են վախից երևի, դրանից առաջ էլ նեղսրտում էին, որ իմ պաշտոնական հրավերներիների ժամանակ ընդդիմությունից պատգամավոր չեմ տանում, տղերք, կողմնորոշվեք, մեկդ ասումա լավա, մյուսդ՝ դժգոհումա: Ընդդիմադիր բազմաթիվ պատգամավորներ ինձ հետ տարբեր երկրներ գործուղման են եղել և, անուններ չտամ, նույնիսկ մոտենում ասում են՝ բա ես այս կամ այն բարեկամական խմբի անդամ եմ, ինձ ինչի՞ չեք տարել, կանչել, պարոն Սիմոնյան:

Կամ պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ:

Ես ձեր տեսած եզակի լեգիտիմ ընտրված ԱԺ նախագահն եմ, հետո էլ մի հատ ՍԴ-ով վերահաստատված պաշտոնյան եմ, ի՞նչ խնդիր ունեք ինձ հետ խոսելու, տեղ գնալու շփվելու նկարվելու՞, մինչ այս պահը չի եղել: Կարող եմ անուններով հարկ եղած դեպքում ասել:

Իսկ, եթե խնդիրը նկարվելն է, ուղղակի մեր նկարները դեռ չի հրապարակվել, երևի դա է դարձել նեղվելու պատճառը:

Ամոթ է, ուղղակի ամոթ, բան ու գործ չունե՞ք»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև