Տեսեք`որքան շքեղ են նշել Սամվել Ալեքսանյանի թոռնուհու 40 օրականը. Բացառիկ հոլովակ | Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում մահացած նորածի հարազատերը բժիշկներին են մեղադրում | Ահազանգ․ նորածին է կյանքից զրկվել․ ինչ են պատմում հարազատները | «Ես ուզում եմ ապրել, փրկեք ինձ»․ օգնություն է կանչել 20-ամյա աղջիկը | Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում», որ արգելակվում է բանակցային գործընթացի վերսկսումը | Համաձայնեցված են խաղաղության պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը․ Արարատ Միրզոյան | Դաստիարակին կասկածել են երեխայի մահվան մեջ․ ՌԴ | Զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում. Բայրամով | Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նայեք ընդդիմադիրներից ում նկատմամբ են Նիկոլն ու Աժ նախագահի աթոռին վեր ընկածը հանդուրժող | Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել | Անոնս. Podcast Անի Գևորգյանի հետ այսօր՝ 20:30-ին | Նիկոլ Փաշինյանը շտկում է մտցրել իր հրապարակած թվում | Ես անչափ հպարտ և ոգևորված եմ Անիի համար. Լևոն Արոնյան | Սիրիայում հակակառավարական ուժերը գրավել են Համա քաղաքը

Լրահոս

ՀՎԿԱԿ բուժաշխատողները դիմում են Նիկոլ Փաշինյանին․ Բաց նամակ

Մեծարգո պարոն վարչապետ մենք՝ ներքո ստորագրյալներս, դիմում ենք Ձեզ, որպես երկրի ղեկավարի,կայացնել արդարացի որոշում,կանխելու ՀՎԿԱԿ Արմավիր մասնաճյուղի լաբորատորիաների աշխատանքների դադարեցումը,որը հանդիսանում է կառույցի ողնաշարը:Դա կարող հետագայում է նպաստել մասնաճյուղի լուծարմանը:Վերջինս կբերի բժշկականխարգելման գործընթացի խաթարմանը մարզում: Առողջապահության հիմնաքարը կանխարգելումն է և ոչ թե միայն հիվանդի բուժումը, որը այսօր վերածվել է բիզնեսի:Հզոր է այն երկիրը, որն ունի առողջ ազգաբնակչություն: ՀՎԿԱԿ-ը ստրատեգիական նշանակություն ունեցող կառույց է: «Արմավիր»մասնաճյուղի կառույցը 2023թ-ից վերանորոգվում է, որը պետք է հանձնվեր 2024թ. նոյեմբերին, սակայն հետաձգվել է մինչև 2025թ. մայիսը: Մասնաճյուղը տեղափոխվել է ժամանակավոր Էջմիածնի ինֆեկցիոն բաժանմունքին կից կառույց և մեկ տարուց ավել աշխատում է մասնաճյուղի աշխատակիցների միջոցներով հարմարեցված շենքային պայմաններում: Մասնաճյուղը կատարում է իր մասնագիտական պարտականությունները բարձր մակարդակով, որոնց ապացույցը պատասխանների հավաստի արդյունքներն են՝հաստատված «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի կողմից:Ի հավելում տեղեկացնեմ. տեղափոխվելուց հետո ,տեսչական կառույցի կողմից 15 օրյա ստուգման ադյունքներում թերացումներ չեն հայտնաբերվել: Շենքային և սարքավորումների հետ կապված թերացումները աշխատակիցներինը չեն:Դրանք առողջապահության նախարարի գործառույթներն են:Այսօր տիկին նախարարը սկսել է մասնաճյուղերի /Արմավիր,Արագածոտն,Կոտայքի մարզերի/ լաբորատորիաների աշխատանքների դադարեցումը՝ անվանելով դա օպտիմիզացիա և ռեստրուկտուրիզացիա , անտեսելով այն կարևոր փաստը ,որ մի քանի ամսից պատրաստ կլինի ՀՎԿԱԿ Արմավիր մասնաճյուղի շենքը: Պարոն Աթոյանը բանավոր և գրավոր հայտարարություններում նշում է, որ պետք է մասնաճյուղի լաբորատորիաները դադարեցնեն իրենց աշխատանքները,քանի որ մասնաճյուղում հնարավոր չէ ապահովել կենսաապահովությունը և կենսաանվտանգությունը:Կուզեի Ձեր ուշադրությունը դարձնեիք նաև այն հանգամանքի վրա, որ պարոն Աթոյանը վերջերս armenpress.am -ին տված հարցազրույցում հրապարակել է վերը նշված մարզերի լաբորատորիաների լուսանկարները:Տեղյակ պահեմ Ձեզ,որ տեղակատվական անվտանգությունից ելնելով չի թույլատրվում ՀՎԿԱԿ-ին պատկանող լաբորատորիաները լուսանկարել և հանրայնացնել: Փաստորեն առողջապահության նախարարը չլինելով առողջապահության ոլորտի մասնագետ, որպես իրավաբան էլ չի տիրապետում աշխատանքային օրենսգրքի դրույթներին, որտեղ հստակ ամրագրված է, որ գործատուն է պարտավոր ապահովել աշխատակիցների աշխատանքային պատշաճ պայմանները:Փաստորեն տիկին նախարարի և պարոն Աթոյանի կողմից անբավարար աշխատանքային պայմանների գնահատումը ոչ այլ ինչ է, քան ցուցմունք սեփական անգործության մասին: Պարոն վարչապետ ազգաբնակչությունը չի հարգում իրավաբան նախարարին և իր շուրջը հավաքված կադրերին: Չկա մի օր, որ լրատվամիջոցները չքննադատեն առողջապահության ոլորտում կատարվող անօրինականությունները և կոռուպցիոն ռիսկերը: Մեզ՝աշխատակիցներիս,այս կոռուպցիոն ռիսկներն են անհանգստացրել ,որ այսօր դիմում ենք Ձեզ: Հուսով ենք Ձեր կողմից կիրականացվի ուսումնասիրություն ,և մեզ անհանգստացնող հարցերին կտրվի պատասխաններ,որոնք էլ կհանգեցնեն մեզ հուզող հարցերի արդարացի լուծմանը:: Կանխավ շնորհակալություն…..

ՀՎԿԱԿ բուժաշխատողներից

Facebook
Twitter

Կարդացեք նաև