ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ուրբաթ օրը կավարտի ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքը և գործերը կփոխանցի էստոնիացի Կայա Կալլասին։
«Ես չէի ցանկանա ավարտել իմ աշխատանքը Բրյուսելում առանց այս հանդիպման անցկացման։ Սա գործնականում կլինի իմ վերջին միջոցառումը Բրյուսելում, վաղը ես կավարտեմ իմ առաքելությունը», — ասաց նա Բրյուսելում մերձավորարևելյան կարգավորման թեմայով կոնֆերանսի մեկնարկից առաջ: