Socialmedia.am-ը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։
-Պարո՛ն Աղազարյան, երեկ ՔՊ նախաձեռնող խմբի նիստն էր, բայց կարծես, Դուք ներկա չէիք, ամեն դեպքում՝ տեսանյութում և լուսանկարներում չկայիք։ Մասնակցե՞լ եք նիստին, եթե՝ ոչ, ո՞րն է պատճառը։
-Ես երեկ էլ եմ ներկա եղել՝ սկզբից մինչև վերջ։
-Իսկ ելույթ ունեցե՞լ եք, կամ որևէ հարց քննարկել ե՞ք։
-Տեղս երևում է հա՞ փաստորեն։ Նիստին ներկա եղել եմ, բայց հարցեր չեմ տվել։
-Դուք մշտապես նիստերին ակտիվ եք եղել, հիմա ինչո՞ւ եք կաշկանդվել։
-Հավատացնում եմ, որ էլի են եղել դեպքեր, որ հարցեր չեմ տվել, սա եզակի դեպք չէր, ուղղակի հարցեր չունեի։ Ոչ թե կաշկանդվածությունն է պատճառը, այլ պարզապես հարեր չունեի։
-Պարո՛ն Աղազարյան, Դուք ասում էիք՝ սպասում եք Ձեր ընկերը Մոսկվայից գա, որ նրա հետ քննարկեք ու նոր Ձեր մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված որոշումը հայտնեիք։ Եկա՞վ Ձեր ընկերը։
-Չէ, դեռ չի եկել։
-Իսկ չի՞ ասել՝ երբ կգա։
-Չէ, ասել է, որ հանկարծակի է գալու։
-Իսկ ՔՊ խմբակցության պատգամավորնեը շարունակո՞ւմ են Ձեզ հետ հանդիպումներ ունենալ, քննարկել Ձեր մանդատի հարցը։
-Չէ, հարցը չենք քննարկում։ Գործընկերներ ենք, հանդիպում, զրուցում ենք, բայց մանդատի հարցը քննարկելու բան չկա, ես դա միայն Ալեն Սիմոնյանի հետ եմ քննարկել։
-Նկատի ունենք՝ չե՞ն հետաքրքրվում ձեր թիմակիցները՝ երբ է Ձեր ընկերը գալու, երբ եք Ձեր որոշման մասին հայտնելու։
-Հետաքրքիր կլիներ նայել Ձեր աչքերին, երբ հարցը տալիս եք։
-Ինչո՞ւ։
-Հետաքրքրիր կլիներ ուղղակի նայել՝ ի՞նչ չարաճճիություն կա Ձեր աչքերի խորքում։
-Պարո՛ն Աղազարյան, մենք գիտենք, որ Ձեր թիմակիցները հաճախ են Ձեզ հանդիմանում, որ չպետք է դեմ դուրս գայիք Նիկոլ Փաշինյանին, պետք է Նարեկ Զեյնալյանի նման մանդատը վայր դնեիք և հեռանայիք։ Նման քննարկում եղե՞լ է։
-Ոչ, խմբակցության մակարդակով նման քննարկում չի եղել։
-Գուցե Դուք ներկա չեք եղել, Ձեր ներկայությամբ չե՞ն քննարկել մանդատի հարցը։
-Ոչ։
-Այսինքն, Դուք բնականոն շարունակում եք Ձեր գործունեությունն ԱԺ-ում։
-Այո։