2 որդիների շիրմաքարերն Եռաբլուրում տեղադրելու համար ծնողից խարդախությամբ 12 հազար դոլար էր վերցրել ու չէր տեղադրել | Հերիք է, որ դու կաս, չեմ փոխի քեզ հետ աշխարհը այս… Ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Նազիկ Ավդալյանը անկեղծ հրապարակում է արել | Աշխատանքային շաբաթը կսկսվի ձյունով | Գառնիկ Չոլակյանը հաղթող է ճանաչվել Բահրեյնի մայրաքաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության B ենթախմբում | Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Փարիզում են՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը | Ողբի և որբի նահատակ հայրենիք | Նորածին երեխային դաժանաբար հասցրել է մահվան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմարը կործանում է Հայաստանը` ՀԱՊԿ-ին փոխելով Թուրքիայի հետ. հարցախույզ | Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությանը (տեսանյութ) | Բանակում՝ թմրամիջոցի դեպքեր. կան մեղարյալներ | 2025 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները | «Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ Շարմազանով | Փոփոխություն՝ հունվարի 1-ից | Գլխավոր տոնածառի լույսերի վառման օրը մետրոն կաշխատի մինչև 01:00-ն | Ահաբեկիչները հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի Դարաա քաղաքը

Լրահոս

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է (տեսանյութ)

Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին կետի` կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

«Նույն հոդվածի 2-րդ կետում ասվում է. 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձին դաժանությամբ, 12 տարին չլրացած անձի ներկայությամբ կամ շահադիտական դրդումներով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով։

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով 2024 թ. հունվարի 1-ից մինչ օրս ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է 57 հաղորդում, 2023 թ. նույն ժամանակահատվածում՝ 46:

Համայնքային ոստիկանությունն այս հանցատեսակի կանխարգելման նպատակով բնակչության շրջանում իրականացնում է իրազեկման, բացատրական աշխատանքներ:

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Կարեն Խաչատյանի խոսքով՝ «Ոստիկանության ուշադրության կենտրոնում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը։ Համայնքային ոստիկաններն ունեն սպասարկվող տարածքներ. անմիջապես շփումը հանրության ու ոստիկանության տեսուչի միջև մշտապես է։ Եթե տեղեկացվեն, որ տեղի է ունենում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք, անմիջապես արձագանքում են, և հանցանքը օրենքի շրջանակում արժանանում է իրավական գնահատականի»։

Այսպիսով, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձը պատասխանատու է ոչ միայն խղճի, այլև օրենքի առաջ:

Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեք՝ կենդանիները մեր էկոհամակարգի կարևորագույն մասն են: ՆԳ նախարարությունը հորդորում է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ականատես լինելու դեպքում դիմել ոստիկանություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև