2 որդիների շիրմաքարերն Եռաբլուրում տեղադրելու համար ծնողից խարդախությամբ 12 հազար դոլար էր վերցրել ու չէր տեղադրել | Հերիք է, որ դու կաս, չեմ փոխի քեզ հետ աշխարհը այս… Ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Նազիկ Ավդալյանը անկեղծ հրապարակում է արել | Աշխատանքային շաբաթը կսկսվի ձյունով | Գառնիկ Չոլակյանը հաղթող է ճանաչվել Բահրեյնի մայրաքաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության B ենթախմբում | Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Փարիզում են՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը | Ողբի և որբի նահատակ հայրենիք | Նորածին երեխային դաժանաբար հասցրել է մահվան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմարը կործանում է Հայաստանը` ՀԱՊԿ-ին փոխելով Թուրքիայի հետ. հարցախույզ | Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությանը (տեսանյութ) | Բանակում՝ թմրամիջոցի դեպքեր. կան մեղարյալներ | 2025 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները | «Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ Շարմազանով | Փոփոխություն՝ հունվարի 1-ից | Գլխավոր տոնածառի լույսերի վառման օրը մետրոն կաշխատի մինչև 01:00-ն | Ահաբեկիչները հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի Դարաա քաղաքը

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝

1. Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության իշխանության և համայնքային կառույցների երիտասարդական, կրթամշակութային, կրոնական կազմակերպությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով՝

1) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Լիլիթ Խաչատրյանին 2024 թվականի
նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ

Նահանգներ (Լոս Անջելես՝ նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 4-ը, Լաս Վեգաս՝ դեկտեմբերի 4-6-ը, Սոլթ Լեյք Սիթի՝ դեկտեմբերի 6-8-ը, Նյու Յորք՝ դեկտեմբերի 8-12-ը).

2) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին (Ամերիկայի Միացյալ Նահանգներից) և Գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին 2024 թվականի դեկտեմբերի 12-17-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ՝ դեկտեմբերի 12-15-ը, Նիցցա՝ դեկտեմբերի 15-17-ը)։

2․ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3․ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև