Skip to main content

Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց

Լրահոս

Ուղևորին ասում ես՝ վճարի՛ր, ասում է՝ գնա Նիկոլից ուզի. ավտոբուսի վարորդ

Մենք գտնվում ենք կառավարության և ուղևորների արանքում, դարձել ենք քաղաքապետարանի  իրենց «բռոնի ժիլետը», ուղևորը փողը չի տալիս, ասում ես վճարիր, ասում  է՝ գնա Նիկոլից ուզի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործադուլ իրականացնող երթուղայինի վարորդներից մեկը:

«Պայմանագրով ո՞ր մեկն է իմ անվտանգությունը ապահովում, որ մեկը հեռախոսը կամ պայուսակը տվեց գլխիս, հո ես չեմ նստի ծեծ ուտեմ: Մի հատ էլ թեթևակի բողոք է լինում, ասում են` վատ վարորդ ես, արի դիմումդ գրի, ազատվի, գնա: Կինը երեխան գրկին նստում է, ասում է  100 դրամանոց չունեմ, ասեմ իջի սառի՞, ձեր խիղճը կհերիքի այդպես անեք»,- ասաց նա:

Լրագրողների հարցին՝ բացի աշխատավարձից ի՞նչ այլ պահանջներ ունեն, վարորդները նշեցին.

«Պահանջները շատ են՝ սկսած մարդկային պայմաններից: Զուգարան չենք կարողանում գնալ։ Ուղևորին հաճելի կլինի՞, որ  ավտոբուսը կանգառում կանգնեցնեմ, ասեմ՝ ժողովուրդ ջան կներեք, ես զուգարանի կարիք ունեմ:  Հաճելի՞ է չէ, որ նստում եք ավտոբուս, տեսնում եք վարորդը հագած կապած նստած է, հաճելի է չէ՞, դե հարց տվեք՝ այդ համազգեստը ո՞վ է տվել ձեզ: 12,500 դրամով վաճառել են մեզ վրա այդ համազգեստը,  5,000 դրամով էլ՝ կարճ ժիլետները, քաղաքապետարանը իր վարորդի վրա բերում համազգեստ է վաճառում, «յարմրկա» է դարձել»:

Դիտարկմանը, որ քաղաքապետարանից նշել են, որ վարորդները շանտաժ են անում, ավտուբուսի վարորդը նշեց.

«Որտե՞ղ եք այստեղ շանտաժ տեսնում, մի ամիս առաջ մեզ խոստացել են, որ մեզ համար ամեն ինչ լավ է լինելու, աշխատավարձի, զուգարանի հարցը լուծվելու է: Այնպես են հայտարարել, որ ամբողջ ժողովուրդը գիտի ես 550,000 աշխատավարձ եմ ստանում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031