Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու տարբեր մաքսային միությունների, անհամատեղելի են. Արտակ Զեյնալյան | Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է | Մարզերից Երևան եկող ավտոբուսները երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի | Փորձելու ենք հասնել «երկաթբետոնե» միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ | Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով․ Սամվել Հակոբյան | Վրաստանում երկրաշարժ է գրանցվել | ՀՀ-ի ապագան անվտանգ դարձնելու համար հռչակում ենք ԵՄ-ին ինտեգրվելու մեկնարկը. 60,000 ստորագրություն արդեն հավաքվել է. Արտակ Զեյնալյան | ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. ներկայացուցիչ | ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | ՊՎԾ-ն 2024-ին հանրային գնումների ոլորտում բացահայտել է ավելի քան 3.1 մլրդ դրամի խախտումներ | Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջից. Կոբախիձե | Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է անում չխոչընդոտել ֆրանսիական ընկերությունների զարգացմանը | ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի. Թաթոյան | Հայտնի է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը | Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու

Լրահոս

ՔՊ-ում ոմանք մտադիր են անգամ հեռախոսներ փոխել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի հետ կատարվածից հետո «Քաղպայմանագրի» պատգամավորները երեկ ողջ օրը զբաղված են եղել սեփական հեռախոսային չաթերը ջնջելու գործով՝ մտավախություն ունենալով, որ ամեն պահի Նիկոլ Փաշինյանը կարող է հրահանգել, որ իրենց հեռախոսների պարունակություններն էլ վերծանեն ու դնեն ՔՊ վարչության քննարկմանը, ինչպես արեցին Աղազարյանի դեպքում: Ընդ որում, Փաշինյանն անձամբ է կարդացել Աղազարյանի հեռախոսում հայտնաբերած «ինտիմ» զրույցներն ու տեղում պատասխան պահանջել Աղազարյանից, ինչի արդյունքում կուսակցությունը հաղորդագրություն տարածեց, թե Աղազարյանին հեռացնում ենք «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։

Մեզ պատմեցին, որ ՔՊ-ում ոմանք, լսելով Հովիկին ուղղված մեղադրանքները, հասկացել են, որ իրենք ավելի շատ «արտահոսքեր» են ապահովել և ավելի շատ «բարոյական նորմեր» են խախտել` մտադիր են անգամ հեռախոսներ փոխել, քանի որ հնարավոր է լինում անգամ ջնջված որոշ խոսակցություններ վերծանել։ Աղազարյանի դեպքում էլ նման լուրեր կան, որ անգամ հեռացված խոսակցություններն են վերականգնել, որ ինչքան հնարավոր է՝ շատ նյութ ունենան` կուսակցությունից հեռացնելու համար»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև