Կոռուպցիայից ու սպանությունից խոսում են այն մարդիկ, ովքեր հազարավոր երեխեքի տարել կոտորել են իրենց. ի պատասխան Ալենի Սիմոնյանի՝ ԱԺ ամբիոնից ելույթին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա շարունակեց, որ այս իշխանությունն է շարասյունով անցնող մեքենայի տակ գցել հղի կնոջը։ «Երբ նույնիսկ չեն կանգնում տեսնեն՝ ինչ է եղել։ Այս մարդիկ դեռ երես ունեն մարդկանց մեջ»։
Իսկ ինչ վերաբերում է Սիմոնյանի հարցին, թե ինչքան փող ունեն՝ նշեց, որ իրենք տարիներ շարունակ նույն «սկավառակն» են պտտում։
«Երեկ նաև տեսանք՝ Նիոլ Փաշինյանի սեղանին հայտնվում է ինչ-որ գործով անցնող՝ այս դեպքում Աղազարյան Հովիկի հեռախոսի պարունակությունը, այսինքն՝ այստեղ իրենք նույնիսկ ապօրինի բոլոր գործիքներն ունեն ստուգելու ամեն ինչ, այնպես որ, միայն օդի մեջ խոսելով չի»,-ասաց նա։