«Յո՞ երթաս»․ Արտակ Զաքարյան | ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել | Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար | Ինտենսիվ գյուղատնտեսությունը մեր լոկոմոտիվ թեման է. Փաշինյան | Վարչապետն իր դիրքորոշումն անպայմանորեն կհայտնի այս հարցի վերաբերյալ. Ավինյանը՝ տրանսպորտի թանկացման մասին | Հայտնի են վարժական հավաքների ժամկետները | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը | Հանրային քննարկման է ներկայացվել արցախցիների բնակապահովման աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով | 2025-ի հոկտեմբերից ՀՀ-ում կգործի QR վճարումների միասնական համակարգ, բայց ոչ տրանսպորտում․ ԿԲ | Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով | «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները | Դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել | ՏԿԵ նախարարը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է միջտարածաշրջանային համագործակցությունը | Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի

Լրահոս

Վաղը դուք եք ընդդիմություն լինելու, հիմա էս ամենը, որ արվում է, ձեզ դո՞ւր է գալու. Գառնիկ Դանիելյանը՝ Գյումրիում ԺՊ նշանակելու մասին

Մենք հանձնաժողովի նիստի ժամանակ էլ մատնանշեցինք այն խնդիրները, որ առհասարակ թե՛ Գյումրիում, թ՛ե այլ քաղաքներում առաջանում է այդ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հետ կապված։

Այս մասին Աժ արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նշենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել վարչապետին Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հնարավորություն տալու հարցով:

«Բոլորիս գաղտնիք չի, որ այդ նշանակումը ու այդ նշանակումները թե ձեր իշխանության տարիներին, թե մնացած այլ ժամանակահատվածներում, որ եղել են, դա ոչ հավասար ստարտային պայմաններ է ստեղծում մնացածի համար։ Մեր երկիրը փոքր երկիր է, բերեք մեկս մյուսին չխաբենք, և ԺՊ-ն նշանակված մարդը վարչական լծակներին, ռեսուրսներին չի տիրապետում:

Այդ ամբողջը դրվում է իր տակ և ամիսներ շարունակ գնում է այդ մարդու նախապատրաստական փուլը: Այստեղ խնդիրը գիտե՞ք ինչում է, որ վաղը, մյուս օր լավ մենք չէ, ուրիշը լինի իշխանության, ենթադրենք, դուք լինեք ընդդիմություն, այդ ամեն ինչն,  ինչ որ արվում է, ձեզ դո՞ւր է գալու, թե չէ»,- ասաց պատգամավորը:

Ըստ պատգամավորի՝ խնդիրը նաև այն է, որ այն առաջարկությունները, որ նաև ասվում է հանձնաժողովների նիստերի ժամանակ, դրանք վերլուծեն, քննարկեն, հասկանան:

«Այսպես հապշտապ բերել եք, ասում եք այս 24 ժամվա ռեժիմով շուտ անենք, անցկացնենք, մի հատ էլ, որ մեկը խոսում է, թարս նայում են, ասում են՝ այս ի՞նչ է խոսում, շուտ քվեարկենք, գնանք տներով։ Այդպես չի, չէ՞: Մի բան ընդունում ենք, մեր երկրի պետությունը կամ դրանից հզորանալու է, կամ՝ հակառակը։ Եթե մի բան շըփ-թըփ անենք, գնանք, ոչ մի բան էլ չենք ունենալու։ Հենց այդ ՏԻՄ-ն էլ շատ կարևոր տեղ է ու շատ լուրջ ու շատ հետևողական պիտի լինենք այս ամեն ինչին»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև