Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով․ Սամվել Հակոբյան | Վրաստանում երկրաշարժ է գրանցվել | ՀՀ-ի ապագան անվտանգ դարձնելու համար հռչակում ենք ԵՄ-ին ինտեգրվելու մեկնարկը. 60,000 ստորագրություն արդեն հավաքվել է. Արտակ Զեյնալյան | ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. ներկայացուցիչ | ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | ՊՎԾ-ն 2024-ին հանրային գնումների ոլորտում բացահայտել է ավելի քան 3.1 մլրդ դրամի խախտումներ | Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջից. Կոբախիձե | Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է անում չխոչընդոտել ֆրանսիական ընկերությունների զարգացմանը | ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի. Թաթոյան | Հայտնի է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը | Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու | Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ | 6-րդ ուսումնարանի լսարանում 16 տարեկան անչափահասի են դшնակահարել | ՌԴ օդային տարածքում անցած գիշեր խոցվել է 121 ԱԹՍ | Տարադրամի փոխարժեքը հունվարի 24-ին

Լրահոս

Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետի հետ

Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Խաղաղության պայմանագրի կնքման առնչությամբ նախարար Միրզոյանը հավելել է, որ քաղաքական կամք դրսևորվելու պարագայում, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։

Արարատ Միրզոյանը և Տանյա Ֆայոնը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։

Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի ընդլայնման համատեքստում երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են վերջին շրջանում իրականացվող քայլերին, համագործակցության հնարավորություններին և քաղաքական երկխոսության հետագա խթանման նպատակով հաջորդ տարվա ընթացքում փոխադարձ այցերի կազմակերպման հարցերին:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Facebook
Twitter

Կարդացեք նաև