Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Այս անգամ մեր «բախտը բերեց». Թուրքիայի ախորժակին Սիրիայում հագուրդ տրվեց. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Սիրիայում, իսկական ողբերգություն է։ Ես չգիտեմ՝ կկարողանա՞ արդյոք Ասադի իշխանությունն այս անգամ էլ դուրս գա ճգնաժամից, բայց եղածն արդեն բավական է, որպեսզի հստակ լինի մեկ բան. մեծ առևտուր է տեղի ունեցել և այդ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը։ Ավելի ճիշտ, հենց ինքը՝ Սիրիան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ամենայն հավանականությամբ երկիրը կմասնատվի։ Հիմնական շահառուն, եթե ոչ միակը, Թուրքիան է։ Մոսկվան հուսով է, որ Լաթակիան և Տարտուսը կմնան ռուսական ազդեցության տակ։ Ինչ-որ բան սակայն հուշում է, որ այդ շրջաններում Ռուսաստանը նույնքան ազդեցություն և ուժ կունենա, որքան ռուսական խաղաղապահ զորքերն ունեին Արցախում։ Ուշ թե շուտ ռուսներին կհասկացնեն, որ Սիրիայում այլևս անելիք չունեն և պետք է հեռանան։

Իրանը նույնպես կկորցնի ամեն ինչ։ Նման քաղաքականությամբ Թեհրանը Սիրիայում որևէ բան ունենալու հավակնություն չէր էլ կարող ունենալ։ Միայն սպառնալիքներ և ուրիշ ոչինչ։ Հիմա էլ հայտարարում են, թե կարող են երկու բանակ ուղարկել Սիրիա, բայց վախենում են, որ արդեն ուշ է։ Փոխարենը Իրանի իշխանություններն զբաղեցնում են իրենց հասարակությանը տիեզերք ինչ-որ արբանյակներ ուղարկելով։ Դե իսկ վաղը-մյուս օրն էլ Մոսկվան ու Թեհրանը երկար կվիճեն, թե ում բաղթողման հետևանքով էր, որ ահաբեկիչները կարողացան կործանել Սիրիան։

Համաձայնեք՝ ամեն ինչ շատ ծանոթ է մեզ։ Պարզապես այս անգամ մեր «բախտը բերեց». Թուրքիայի ախորժակին Սիրիայում հագուրդ տրվեց։

Դե իսկ CNN-ները մեծ հաճույքով հարցազրույցներ են անում ահաբեկիչների հետ։ Արդյունքում պարզվելու է, որ բոլորն ամեն ինչ արել են, որպեսզի նոր կոտորածներ չլինեն, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։

Աղոթում եմ Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների ու եղբայրական ժողովրդի ճակատագրի համար»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031