«Յո՞ երթաս»․ Արտակ Զաքարյան | ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել | Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար | Ինտենսիվ գյուղատնտեսությունը մեր լոկոմոտիվ թեման է. Փաշինյան | Վարչապետն իր դիրքորոշումն անպայմանորեն կհայտնի այս հարցի վերաբերյալ. Ավինյանը՝ տրանսպորտի թանկացման մասին | Հայտնի են վարժական հավաքների ժամկետները | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը | Հանրային քննարկման է ներկայացվել արցախցիների բնակապահովման աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով | 2025-ի հոկտեմբերից ՀՀ-ում կգործի QR վճարումների միասնական համակարգ, բայց ոչ տրանսպորտում․ ԿԲ | Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով | «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները | Դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել | ՏԿԵ նախարարը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է միջտարածաշրջանային համագործակցությունը | Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի

Լրահոս

ԱԳ նախարարի տեղակալը Կանադայի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին

Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կանադայի արտաքին գերատեսչությունների միջև:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Խորհրդակցություններում հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կանադականը՝ ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց, Ֆրանսիայում և Մոնակոյում Կանադայի դեսպան Ստեֆան Դիոնը:

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկայի վերաբերյալ՝ ընդգծելով Հայաստանի և Կանադայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և անվտանգությանը վերաբերող հարցերին: Կողմերը նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստան-Կանադա երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը:

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Կանադայի դիրքորոշումը՝ ի պաշտպանություն ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության, ինչպես նաև Կանադայի դերը Հայաստանում ընթացող բարեփոխումների:

Պարույր Հովհաննիսյանը նաև անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին, ինչպես նաև ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև