«Յո՞ երթաս»․ Արտակ Զաքարյան | ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել | Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար | Ինտենսիվ գյուղատնտեսությունը մեր լոկոմոտիվ թեման է. Փաշինյան | Վարչապետն իր դիրքորոշումն անպայմանորեն կհայտնի այս հարցի վերաբերյալ. Ավինյանը՝ տրանսպորտի թանկացման մասին | Հայտնի են վարժական հավաքների ժամկետները | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը | Հանրային քննարկման է ներկայացվել արցախցիների բնակապահովման աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով | 2025-ի հոկտեմբերից ՀՀ-ում կգործի QR վճարումների միասնական համակարգ, բայց ոչ տրանսպորտում․ ԿԲ | Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով | «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները | Դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել | ՏԿԵ նախարարը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է միջտարածաշրջանային համագործակցությունը | Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի

Լրահոս

Մեր սերնդին վիճակված էր վերապրել մի ողբերգություն, որը խոր հետք թողեց․Նազելի Բաղասարյան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան  իր էջում գրել է.

«Մեր սերնդին վիճակված էր վերապրել մի ողբերգություն, որը խոր հետք թողեց մեր գիտակցության մեջ և երկար կմնա մեր հիշողություններում։ Արհավիրքը չէր խնայել ոչ ոքի. որբացել էինք ազգովի։ 1988-ի այս օրը ժամանակը կարծես կանգ առավ, իսկ հաջորդող տարիները սերնդակիցներիս համար դարձան աղետի ու վերապրումի տարիներ։

Փլատակներից հառնած մեր ոգին մնաց անպարտելի, իսկ ապրելու ձգտումը՝ անսասան։ Նետված մարտահրավերներին դիմակայելը հրամայական էր՝ չընկճվել, չխեղճանալ, մեջքը շտկել և գյումրեցուն բնորոշ պատվախնդրությամբ նորից ոտքի կանգնեցնել մեր քաղաքը։

Այսօր, հաղթահարելով վշտի ու կորստի ցավը, մենք հաստատակամ նայում ենք վաղվա օրվան՝ լի հավատով ու վճռականությամբ։

Վստահ ենք՝ եկել է ապրելու և ապրեցնելու ժամանակը»,- ասված է Բաղդասարյանի գրառման մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև