Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական դպրոցի վրա | Հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան. ԱԳ փոխնախարար | Բլոգերներ Եվա Ղարիբյանն ու Հայկ Մկրտչյանը միասին հարսանեկան լուսանկարներ են հրապարակել | ԱՄՆ աջակցությունը նաև կնպաստի ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերմանը. փոխարտգործնախարար | Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք | ԵՄ-ի հետ ծրագրերը մեզ օգնել են Արցախից տեղահանվածների հումանիտար աջակցության ծրագրերն իրականացնել. նախարար | Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու տարբեր մաքսային միությունների, անհամատեղելի են. Արտակ Զեյնալյան | Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է | Մարզերից Երևան եկող ավտոբուսները երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի | Փորձելու ենք հասնել «երկաթբետոնե» միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ | Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով․ Սամվել Հակոբյան | Վրաստանում երկրաշարժ է գրանցվել | ՀՀ-ի ապագան անվտանգ դարձնելու համար հռչակում ենք ԵՄ-ին ինտեգրվելու մեկնարկը. 60,000 ստորագրություն արդեն հավաքվել է. Արտակ Զեյնալյան | ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. ներկայացուցիչ | ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Լրահոս

Գեղամ Մանուկյանը крутит է անում. Ալեն Սիմոնյանը դիմում է դատարան

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան  էջում գրում է.

Դե ինչ, 24 ժամը չլրացած՝ դաշնակցական Գեղամը Մանուկյան միայն մի լավաշ նյութ գրեց, որը մի ռուսերեն խոսքով ասած՝ крутит է անում (ներեցեք, այլ բառ չգտա), ընթացքում էլի «կախվում է» պետության կողմից ինձ հատկացված մեքենաներից, կարելի է մտածել, թե ես աշխարհի միակ ԱԺ նախագահն եմ կամ պաշտոնյան, ով օրենքով անվտանգություն ունի, «կախվում է» իմ ընտանիքին պատկանող տանից, լավա, որ երկու 40-ն անց եղբայրներով Կոտայքի մարզի մի թաղամասում, ուր նույնիսկ ջուր չկա մինչ օրս, 120.000 դոլլարով վարկով մի ամառանոց ենք գնել, դա էլ արած չլինեինք՝ ինչի՞ց էին «կախվելու» թե՛ ինքը և թե՛ իր նմանները, որոնք, այլ թեմա չունենալով, դրանից են խոսում: 

Հետո իմ երիտասարդ տարիքում հեռուստատեսային գործունեությունից է «կախվում», ինչով ես շատ ուրախ եմ և հպարտ: 

Գեղամի և հերթական ներքին նեղ շրջանակի ստի հարցազրույցի կարևորությունն այդքան չէ, ի վերջո բավ է իմ հետ այս weekend-յան բանավեճը, հարցազրույցը, իմ արձագանքի շնորհիվ երեք անգամ ավելի մարդ դիտեց: 

Հիմա ուղղակի կհետևեմ, թե ինչպես է դատարանում գալիս և պատմում, крутит լինում, որ ինքը Հյուսիսային պողոտա ասելով՝ այլ բան նկատի ուներ, որ Եկմալյան փողոցը նույնպես հյուսիսային պողոտա է, որովհետև ոչ պակաս ցուրտ է, և որ ինքը մի գիրք ունի, ուր դեռ 1920 թվականին, երբ հանձնում էին Հայաստանը բոլշևիկներին, ՀՅԴ ընկերները շրջաբերական են շրջանառել, որով  Հյուսիսայինը և Եկմալյանը նույն բանն էր, և այլ նման ոչ մեկին չհետաքրքրող ցնդաբանություններ: 

Իսկ ես միամտաբար մտածում էի, որ Գեղամը՝ կուրծքը առաջ, ճակատը պարզ, կասի՝ լավ եմ արել ասել եմ, ու կտանի ինձ օրինակ՝ Հյուսիսային Stefano Ricci խանութի շենքի դիմաց կկանգնեցնի ու կասի՝ բա սա քոնը չի՞,  խանութը, շենքը դո՞ւ չես մեր շեֆի վրա վաճառել, հը՞))) 

Հ.Գ. Դուք նվեր եք՝ որպես ընդդիմություն, երազանքի ընդդիմություն:

Խոցելի, թույլ, առանց որևէ բովանդակության հին և բոքսի տանձիկի պես հարմար:

Շնորհակալ եմ, որ դուք կաք, սիրելիներս ))

Facebook
Twitter

Կարդացեք նաև