Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

«Խոսակցություն կա, որ ինչ-որ մարդ են տեսել, բայց պարզվեց՝ նման բան էլ չի եղել»․ Մասիսի տարածաշրջանում փորձում են խուճա՞պ ստեղծել

Օրվա ընթացքում Մասիսի տարածաշրջանում լուրեր են տարածվել, որոնք կապված են եղել, ենթադրաբար, քաղաքում շրջող զինված անձանց կամ անձի հետ։ Iravaban.net-ին դիմած քաղաքացիները հայտնել են, որ որոշ մանկապարտեզներում աշխատանքները նախատեսվածից շուտ են ավարտել, խնդրել են գալ և երեխաներին տանել։

Տարածաշրջանում գտնվող Ռանչպարի վարչական ղեկավարությունը հայտարարություն  է տարածել, որում նշվում է․ «Գյուղում աշխատանքները շարունակվում են բնականոն ընթացքով։

Խնդրում և հորդորում ենք` չտրվել կողմնակի խոսակցությունների ազդեցությանը և ավելորդ լարվածություն և խուճապ չստեղծել մեր գյուղում և հարակից բնակավայրերում: Իրավիճակը գտնվում է համապատասխան կառույցների վերահսկողության տակ»:

Iravaban.net-ը կապ է հաստատել նաև Մասիսի համայնքապետարանի մամուլի քարտուղար հետ, փորձել ենք ճշտել եղելությունը։

«Մեր տարածաշրջանում որևէ դեպք չի արձանագրվել։ Խոսակցություններին մենք էլ ենք տեղյակ։ Որևէ մանկապարտեզից տարհանում չի եղել։ Համայնքապետարանում էլ են այդ ամենի մասին լսել, սակայն չգիտենք, թե որտեղից են այդ լուրերը տարածվում»,-նշեց Հասմիկ Քերոբյանը՝ հավելելով, որ փորձել են նաև վարչական ղեկավարներից ճշտումներ կատարել, սակայն խոսակցությունների աղբյուրն անհայտ է։

Մամուլի քարտուղարը պնդում է՝ որևէ մանկապարտեզում տարհանում չի կատարել․ «Խոսակցություն կա, որ ինչ-որ մարդ են տեսել, բայց պարզվեց՝ նման բան էլ չի եղել։ Պարբերաբար նման տեղեկություններ տարածվում են։ Լրացուցիչ տեղեկություն ունենալու դեպքում կիրազեկենք»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031