Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ինչու է ԱԺ-ն ապահովագրել շուտով կրճատվող ծառայողական մեքենաները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը օրերս ապահովագրել է շուտով կրճատվող ծառայողական մեքենաները՝ ընդհանուր պայմանագրի համար վճարելով 2 մլն 280 հազար դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ՀՀ Ազգային ժողովը 2024 թվականի նոյեմբերի 22-ին պայմանագիր է կնքել «Սիլ Ինշուրանս» ՓԲԸ-ի հետ և ձեռք է բերել փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ։ Այս պայմանագրով Ազգային ժողովն ապահովագրել է 41 մեքենա։

Սա տարօրինակ չէր լինի, եթե Փաշինյանը գրիչը ձեռքին եթերում չպակասեցներ ծառայողական մեքենաների քանակը, և Ալեն Սիմոնյանն էլ, նրանից ոգևորված, չգրեր, թե. «ՀՀ ԱԺ-ն մինչ հեղափոխությունը՝ 2018 թվականի սկզբին, ունեցել է 81 տրանսպորտային միջոց՝ հետագայում կրճատելով դրանք:
• 2018 թ. – 10 ավտոմեքենա,
• 2019 թ. – 4 ավտոմեքենա,
• 2020 թ. – 3 ավտոմեքենա,
• 2021 թ. -17 ավտոմեքենա,
• 2022 թ. – 2 ավտոմեքենա,
• 2023 թ. – 3 ավտոմեքենա,
• 2024 թվականին մեկնարկել է ևս 12 ավտոմեքենայի կրճատման գործընթացը, որն ավարտին կհասցվի տարեվերջին։

Իսկ 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց:
• Կրկին՝ 2018 թ. – 81 մեքենա,
• 2025 թ. – 30 մեքենա»:

Բայց ԱԺ նախագահի հայտարարությունը, կարծես, հենց իր կողմից նշանակված աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը չի կարդում, և մեկ ամիս հետո 30 ավտոմեքենա ունեցող ԱԺ-ի համար 41 ավտոմեքենայի ապահովագրություն է անում:

Այս հարցերի պատասխանը փորձեցինք պարզել Ազգային ժողովից, որտեղից Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը պարզաբանեց հետևյալը. «Պայմանն այսպես է. ԱԺ-ն հայտարարում է տենդեռ (նկատի ունի մրցույթ-խմբ.), հաղթողը ճանաչվում է, բայց դա սկսվում է կիրարկվել, երբ գումար ենք դնում, մենք այժմ որևէ գումար չենք վճարել, իսկ գումարն արդեն կփոխանցվի 30 մեքենայի համար»:

Կարճ ասած՝ պայմանագիրը կնքված է, գումարը փոխանցված չէ: Բայց եթե Դավիթ Առաքելյանն իր ԳԱԱ արհեստական կրթություն հիշեցնող դիպլոմը ստանար ավելի վաղ, քան պաշտոնի ստանձնումը, գուցե ավելի խելամիտ լիներ և մեքենաները կրճատելուց հետո՝ նոր մնացածը ապահովագրեր»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031