Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Պետական բյուջեն ընտանեկան բյուջե է, որովհետև կապ ունի, թե կոշիկդ ինչքա՞ն էր մաշվում հին և վերանորոգված ճանապարհով անցնելիս. Նիկոլ Փաշինյան

Եթե որևէ ճանապարհ ասֆալտապատում ենք կամ սալարկում ենք, այդ ճանապարհի վրայի գտնվող տների բոլոր գները բարձրանում են: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարդն իր տանը նստած, իր կյանքում ոչինչ տեղի չի ունենում, բայց իր կապիտալն աճում է: Կարող է տունն արժի 500 հազար դրամ, բայց այդ ճանապարհի կառուցման արդյունքում դառնում է 520, 550 հազար: Ջրագիծ է կառուցվում, տան գինն աճում է: Մանկապարտեզ է բացվում, մենք մի կողմից ենք միայն նայում՝ երեխեքը գնում են, մայրիկներն աշխատում են, բայց դրանով այդ գյուղի հողամասերի, ամեն ինչի գներն աճում է:

Մարդուն պետք է ասել սա, ինքը չգիտի: Մարդը նայում է՝ ցեխով է գնում, հիմա չի գնում, դա լավ է երևի, բայց միայն դա չի: Հիմա պայմանական թիվ եմ ասում, որ չասեն՝ հիմա էլ տների գները գյուղի սարքեցին միլիոններ: Առաջ 500 հազարանոց տանն էիք ապրում, առանց որևէ լրացուցիչ ներդրում անելու, հիմա 550 հազարանոց տանն եք ապրում»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ ստացվում է՝ այդ գումարը, որը բյուջեով հետ է գնում, ուղիղ մտնում է  մարդու գրպանը: «Սա շատ կարևոր է: Անընդհատ պետք է ասենք, որ պետական բյուջեն ընտանեկան բյուջե է, որովհետև կապ ունի՝ կոշիկդ ինչքա՞ն է մաշում էն ճանապարհով և մյուս ճանապարհով գնալու դեպքում, և դու ինչքան հաճախականությամբ ես ստիպված առնել կոշիկ, մեքենայի անվադող, ինչքան ժամանակով ես ստիպված փոսերով ճանապարհ օգտագործելով՝ մեքենադ վերանորոգել:

Կապ չունի՝ արհեստավորի մոտ ես վերանորորգում, թե սեփական ուժերով, որովհետև այնուամենայնիվ, մի մաս պետք է ձեռք բերես ու քո արած աշխատանքն էլ գին ունի, որովհետև կարող էիր այդ ընթացքում ոչ թե էդ նորոգումն անել, այլ գնալ մի ծառով զբաղվել, որը 300 գրամ բերք դրա արդյունքում կարող էր ավել տալ»,- ասաց նա:

Նա նորից նշեց, որ սա շատ կարևոր գիտակցում է, որ մենք անընդհատ, առանց հոգնելու պետք է կրկնենք՝ ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է:

«Ավելին ասեմ՝ ոչ մի մարդ իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է ՀՀ պետական բյուջեից : Կարող են լինել 2 ձեռքերի մատերի վրա հաշված մարդիկ, որոնք էնքան շատ փող ունեն, որ շատ են ծախսում, բայց նույնիսկ դրանց պարագայում հաշվարկի հարց է և կարող է պարզվի՝ իրենք էլ չեն ծախսում ավելի շատ, քան բյուջեն»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031