Skip to main content

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Լրահոս

Տեսչական մարմնից ստացել ենք «Արթկոսմեդ»-ի լիցենզիայի կասեցման միջնորդություն. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  Ծաղկաձորում մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Արթկոսմեդ»-ում պլաստիկ վիրահատությունից հետո կնոջ մահվան դեպքին` նշելով, որ այս դեպքով տեսչական մարմնից ստացել են լիցենզիայի կասեցման միջնորդություն և առաջիկա նիստերում այդ հարցը կքննարկվի:

«Լիցենզիոն պայմանների խստացման ենք գնում, փաթեթը մասնագետների կողմից արդեն իսկ վերանայվել է, բայց սա էլ է շրջանառության մի քանի փուլեր է անցնում: Երբ  լիցենզիոն կանոնները փոխվում են, որոշակի ժամկետ ենք տալիս, որ բժշկական կենտրոնները այդ ժամկետներում վերափոխեն իրենց  թե՛ սարքավորումները, թե՛ մասնագիտական պահանջները, թե՛ տարածքների նկատմամբ պահանջները, այսինքն գնում ենք լիցենզիոն պայմանների խստացման:

Վերափոխել ենք մասնագիտությունների ցանկը, որ հստակ լինի, թե ինչպիսին պետք է լինեն պլաստիկ խիրուրգիայի ծավալները, ինչի իրավունք ունի պլաստիկ խիրուրգը և ինչի իրավունքը չունի»,- ասաց նա:

Ավանեսյանը նշեց, որ հարցը չպետք է դիտարկվի որպես մի կենտրոնի խնդիր:

Հիշեցնենք՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված  բուժառուն մահացել էր։

Վերջինս նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով արձանագրվել էր սրտի կանգ:

Նշենք, որ սա միակ դեպքը չի եղել  այդ կենտրոնում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031