«Ցավով հայտնում ենք, որ այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կյանքից հեռացել է մեր բոլորի ուսուցիչը՝ Հայրապետ Մեսրոպի Գալստյանը»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուռուցքաբանության ազգային կենտրոնը։
«Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին ժամը 18:00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը դեկտեմբերի 17-ին նույն վայրից»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Հայրապետ Գալստյանը հայտնի բժիշկ, ուռուցքաբան է, Բժշկական գիտությունների դոկտոր։