Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու տարբեր մաքսային միությունների, անհամատեղելի են. Արտակ Զեյնալյան | Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է | Մարզերից Երևան եկող ավտոբուսները երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի | Փորձելու ենք հասնել «երկաթբետոնե» միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ | Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով․ Սամվել Հակոբյան | Վրաստանում երկրաշարժ է գրանցվել | ՀՀ-ի ապագան անվտանգ դարձնելու համար հռչակում ենք ԵՄ-ին ինտեգրվելու մեկնարկը. 60,000 ստորագրություն արդեն հավաքվել է. Արտակ Զեյնալյան | ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. ներկայացուցիչ | ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | ՊՎԾ-ն 2024-ին հանրային գնումների ոլորտում բացահայտել է ավելի քան 3.1 մլրդ դրամի խախտումներ | Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջից. Կոբախիձե | Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է անում չխոչընդոտել ֆրանսիական ընկերությունների զարգացմանը | ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի. Թաթոյան | Հայտնի է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը | Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու

Լրահոս

Երկրի անկումը կանխելու փոխարեն մանդատացավով տառապողները «Տիտանիկի» բիզնես-կլասում նստելու կռիվ են սկսել․ Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ,տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Անդրադառնալով՝ «Սերժն է բերել Նիկոլին» թեզը եռանդուն կերպով առաջ են մղում թե՛ նախկին նիկոլականներ, թե՛ որոշ ընդդիմադիր շրջանակներ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրանց մոտեցումների նմանությունը» հարցին Աշոտյանը նշել է․

««Սերժն է բերել Նիկոլին» ասողների 99%-ը «մերժել է Սերժին» 2018թ.-ին։ Նրանց միավորում է կոլեկտիվ սխալը, անհատական մեղքը, անձնական թուլհոգությունը։ Ուստի զարմանալի կլիներ, եթե ձեր մատնանշած շրջանակներին միավորեր ոչ թե մեր դեմ պայքարը, այլ երկրի ապագայով մտահոգությունը։

Կրկնեմ. նրանց ճակատին դրոշմված է 2018թ-ին Հայաստանը կործանման տանելու խարանը։ Բարոյականության և խիզախության խնդիր ունեն բոլոր նրանք, ովքեր ժամանակին շամպայն էին գմփցնում և մաղարիչներ անում Սարգսյանի հրաժարականի առիթով, իսկ հիմա, ապաշխարելու և խոստովանելու փոխարեն, քաղաքական ծամածռությունների նոր պրիստուպի մեջ են։

Բացի բարոյահոգեբանական շարժառիթներից, այդ շրջանակներն ունեն նաև մեկ այլ մոտիվացիա. գալիք ընտրություններին դիրքավորվելու, դեպուտատ դառնալու կամ մնալու խնդիր են լուծում՝ ըստ իրենց։ Կողքից շատ խնդալու և նողկալի են այդ վաղաժամ մրցավազքի պատկերները։ Վարի գնացող երկրի անկումը կանխելու փոխարեն մանդատացավով տառապողները «Տիտանիկի» բիզնես-կլասում նստելու կռիվ են սկսել»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև