Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել պատգամավորի մահվան կապակցությամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ չի հասնելու ոչ արտահերթ , ոչ հերթական ընտրությունների, հեռացնելու ենք. Արա Ռոստոմյան | Վթարի հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ պատգամավորը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պшտերшզմից 5 պակաս Նիկոլը Աննայի հետ կրկեսով շրջում է. Աստղիկ Գալեյան | «Դահլիճը, որտեղ պիտի կայանար ներկայացումը, գտնվում է Փասադենայում». Մենչը չեղարկել է «Մենչի վերջը» մոնոներկայացումը | Ազատան բնակավայրում ապօրինի ծառահատում է իրականացվել | Հայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը՝ կառուցվում. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխին ջուր եմ լցրել, ուզենայի վնասեի՝ վզին կճտցնեի, կապտակեի, կթքեի երեսին | Սերժ Սարգսյանը երբեք չի զիջել և ամեն գնով պաշտպանել է հայոց պետականությունը, հաղթահարելով բոլոր մարտահրավերները. Դանիելյան | Խոշոր հրդեհ՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ ավտոմեքենա է այրվել | Սևանա լճում ձկնագողության դեպքեր են հայտնաբերվել | Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել | Գործարկվել է Ադրբեջանում պահվnղ հայերի վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խпւլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին | Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառը

Լրահոս

Հայտնի է 2024-2025 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդների օրերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դեռևս 2023-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ)։

2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, ավարտվում՝ 2025 թվականի մայիսի 23-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

Արձակուրդները

2024-2025 ուսումնական տարում՝

1) Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ, ձմեռային՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 5-ը ներառյալ, գարնանային՝ 2025 թվականի մարտի 24-ից 30-ը ներառյալ:

2) Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 14-ից 27-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ, գարնանայինը՝ 2025 թվականի մարտի 17-ից 30-ը ներառյալ:

3) Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ և գարնանայինը՝ 2025 թվականի մարտի 24-ից 30-ը ներառյալ:

Հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագիրը իրականացնել հեռավար ձևով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն:

Նախարարությունն էլ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում հաստատության դիմումի հիման վրա կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով նախարարությանը:

Նախարարության ենթակայության հաստատություններում արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է Հաստատության նախաձեռնությամբ, նախարարության համաձայնությամբ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031