Պուտինը կnրծանnւմ է Ռուսաստանը՝ Ուկրաինայի հարցում գործարքի չգնալով. կարծում եմ` ՌԴ-ն մեծ խնդիրներ է ունենալու. Թրամփ | Փորձում են վախեցնել մարդկանց, իբր 100 դրամ տալու համար 50 հազար կտուգանեն, սա սուտ է. Հայկ Մարության | Սիսիանում տղամարդը նռնшկ է նետել բնակչի տան ուղղությամբ | Բոլորս էլ սխալվում ենք. Ալեն Սիմոնյանը՝ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է» գրառման մասին | Ակնկալում ենք ամրապնդել համագործակցությունը. Միրզոյանը շնորհավորել է Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ | Նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով. Մեսրոպ Առաքելյան | ՈւՂԻՂ. Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տալիս | Ինչ իրավիճակ է ճանապարհներին | ԱՄՆ-ն դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից | Ես էլ ասեմ՝ կողմ ըլլալով դեմ եք, դեմ ըլլալով՝ կողմ եք, Դուք հո դաշնակցակա՞ն չեք, դուրներդ կգա՞. լեզվակռիվ` ԱԺ-ում | Տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ․ Մեսրոպ Մանուկյան | Սխալ հաշվարկված գույքահարկի տույժերն ու տագանքները քաղաքացիները չեն վճարի. Կադաստրի կոմիտեի նախագահ | Հզոր անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը | Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտոսցուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Լրահոս

Ինչ է արել Էվելինա Շահիրյանն ամուսնու մահից առաջ և ինչու է այժմ տանջվում ու իրեն մեղավոր զգում

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասանուհի Էվելինա Շահիրյանն էր։

StarNews-ը հետևեց զրույցին։

Դերասանուհին, երբ ծնվել է, ամենուր լաց ու կոծ է եղել.

«Տղամարդկանց պետք է տանեին պատերազմ։ Մայրս 16 տարեկան է եղել, ոչ մեկն իրեն չի շնորհավորել։ Սկեսուրը շուռ է եկել ասել ՝«Այդ երեխայի ոտքը չար ոտք էր, ինչ ոտք ուներ այս երեխան ՝պատերազմը սկսվեց»։ Կարծես ես Հիտլերի հետ պայմանագիր է կնքել, որ պետք է պատերազմ լիներ այդ օրը։ Ամեն դեպքում այդ պահին ես ավելորդ էի»։

Դերասանուհին խոսեց այն մասին,երբ առաջին անգամ իրեն նկատել են և սկսել է նկարահանվել ֆիլմերում։

Նեղսրտել է, երբ փողոցում օտար մի տարիքով տղամարդ շատ երկար  իրեն է նայել ՝զննող հայացքով։ Այդ տղամարդը պետք է լիներ նրան ֆիլմում նկարահանվելու հրավեր անողը։ Հետագայում այդ զարմանալի հայացքները անպակաս են եղել դերասանուհու կյանքում.

«Այնքան մոլորված տեսք ունեի, վախեցած նայում էի բոլորին, թե ինչու են այսքան ինձ զննում։ Ապուշ հարցեր էր տալիս նկարիչը, երբ գնացել էի ֆոտոպրոբայի՝ ինձ ամեն դեպքում այդ ժամանակ այդպես էր թվում։ Հիմար բաներ էր ասում հուզվեցի, լացեցի։ Հետո  ծիծաղեցրեց ինձ ինչ-որ մի պահի և նկարում էր։

Հետո հաջորդ օրը զանգեցին, կանչեցին ես գեղեցիկ նկարների էի սպասում։ Յուրի Երզնկյանը սեղանին շպրտեց նկարներ՝ մի տեղ լացած, մի տեղ զայրացած…ես այլ նկարների էի սպասում, ոչ մի գեղեցիկ նկար չտեսա։ Դրանից հետո ես մտա այդ աշխարհ և սերն իմ մեջ արդեն կար»։

Ապագա ամուսինը Էվելինային տեսել է հենց հեռուստաէկրանին և վստահությամբ հայտարարել, թե հենց նա է լինելու իր կինը։ Նրանց տարիքային տարբերությունը բավական մեծ է եղել, բայց դա դերասանուհու համար ամենևին էլ ներդաշնակ լինելու խոչընդոտ չի եղել։ Ամուսնացել և միասին են ապրել շուրջ 37 երջանիկ տարիներ, բայց շատ քիչ էր, ասում է ափսոսում է, որ շատ բաներ չի հասցրել անել և ասել։ Մեղավորության զգացումն այսօր տանջում է դերասանուհուն և կուտակվել է ներսում ու ցավ դարձած ամեն օր հիշեցնում է, որ կարևորը անտեսվել է առօրյա թոհուբոհի և հոգսի մեջ։

Զրույցի ընթացքում Էվելինա Շահիրյանը  խոստովանություն արեց, որը մինչ այդ պահը ոչ ոքի չէր ասել.

«Մի բան եմ ես արել, չգիտեմ սխալ եմ արել ,թե՞ ճիշտ։ Աստվածաշունչը դրեցի ամուսնուս գրկին, ծնկի իջա և Աստծուն աղաչեցի ՝եթե այսքան է տրված իր կյանքը, թող էլ չտանջվի… Այդ երեկո ինքը հանգեց»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև