ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով | Հարցը սա է՝ ուզո՞ւմ ենք տրանսպորտային համակարգը զարգանա, թե ուզում ենք ունենալ իկարուսներ, գազելներ, հետո` հուսահատության գազելներ. Փաշինյանը՝ նոր համակարգի մասին | Կենտրոնական բանկը կարևոր հայտարարություն է տարածել | Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան | Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ | Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել | Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քայլող վտանգ ես, աղջիկ ջան»․ Անդրանիկ Քոչարյանը վախեցած է | Եթե հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն. փոխվարչապետը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ճանապարհ հանձնելու մասին | ՀՀ քաղաքացիություն ստանալը կդառնա 50, քաղաքացիությունից հրաժարվելը` 150.000 դրամ | Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը | «Շատ ես հպարտանալու քո Անահիտով, խոստանում եմ». Անահիտ Հակոբյանը մանկության լուսանկարներից է հրապարակել | Տրանսպորտի ծառայությունների գնի թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Հովիկ Աղազարյանի կնոջմահը կապ ունի իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ | ՀՀ օրհներգում փոփոխության մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լրահոս

Թուրքիան չի մասնակցել Սիրիայի իրադարձություններին․ Ֆիդան

Թուրքիան չի մասնակցել Սիրիայում զինված ընդդիմության գործողությանը, որը հանգեցրել է Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Թուրքիան նման գործընթացի մաս չի կազմել։

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի (HTS) և այլ ընդդիմադիր խմբավորումների գործողությունների մեկնարկից հետո մենք ինտենսիվ ջանքեր գործադրեցինք՝ ապահովելու, որ այն իրականացվի ամենաանարյուն ձևով, բայց մենք մինչ այդ չենք միավորվել որեւէ երկրի կամ խմբի հետ, չենք մասնակցել նման պլանավորմանը», — նրա խոսքը մեջբերում է Ekonomim թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ֆիդանը նաև ասել է, որ չի հանդիպել Սիրիայի նախկին նախագահի հետ՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցը քննարկելու համար, թեև նման փորձեր բազմիցս արվել են երրորդ երկրների միջնորդությամբ։

«Փորձ ենք արել գալ, ցանկացել ենք, մերժել են։ Մենք նույնիսկ որպես միջնորդ օգտագործել ենք տարածաշրջանի երկրները, մասնավորապես՝ Իրաքը։

Նա [Ասադը] բացասական պատասխան է տվել բոլորին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ Իսրայելը երբեք չի ցանկացել, որ Ասադը հեռանա։

«Իսրայելը երբեք չի ցանկացել, որ Ասադը հեռանա: Ասադն ընդհանուր առմամբ օգտակար խաղացող էր նրա համար»,- ասել է Ֆիդանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև