ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով | Հարցը սա է՝ ուզո՞ւմ ենք տրանսպորտային համակարգը զարգանա, թե ուզում ենք ունենալ իկարուսներ, գազելներ, հետո` հուսահատության գազելներ. Փաշինյանը՝ նոր համակարգի մասին | Կենտրոնական բանկը կարևոր հայտարարություն է տարածել | Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան | Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ | Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել | Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քայլող վտանգ ես, աղջիկ ջան»․ Անդրանիկ Քոչարյանը վախեցած է | Եթե հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն. փոխվարչապետը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ճանապարհ հանձնելու մասին | ՀՀ քաղաքացիություն ստանալը կդառնա 50, քաղաքացիությունից հրաժարվելը` 150.000 դրամ | Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը | «Շատ ես հպարտանալու քո Անահիտով, խոստանում եմ». Անահիտ Հակոբյանը մանկության լուսանկարներից է հրապարակել | Տրանսպորտի ծառայությունների գնի թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Հովիկ Աղազարյանի կնոջմահը կապ ունի իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ | ՀՀ օրհներգում փոփոխության մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լրահոս

Ավտոբուսների ուղևորների 94%-ը կոպեկից է օգտվում, վալիդատորով վճարումը պետք է հասցնել 100%-ի. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ը տնօրեն Սարգիս Բեջանյանը նշեց, ոչ հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածում, երթուղիներում նախատեսված պլանային քանակի համաձայն, շահագործվել է 693 շարժակազմ, պլանային քանակը կատարվել է 100%-ով։

«Այդ ընթացքում քաղաքային էլեկտրատրանսպորտ ծառայությունից օգտվել է 376,224 ուղևոր, նրանցից 24,188-ը վճարումը կատարել է վալիդատորի վավերացնող սարքի միջոցով, ընդհանուր 6,64 տոկոսը»,- ասաց նա:

Սրան արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց.«Իրականում այս տոկոսի հետ կապված խնդիրը մեծ է և ինչքան մոտենում է հունվարի 1-ը, անցումը պետք է հնարավորինս ավելի մեղմ իրականացնենք, հետևապես էլի առաջարկներ եմ ակնկալում, որոնք կտրվեն համապատասխան վարչության, փոխքաղաքապետի և ՓԲԸ-ների կողմից, որովհետև նույնիսկ Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի 36%-ը դեռևս բավարար ցուցանիշ չէ 100%-ին անցնելու համար: 0-ից այս 36%-ին մենք եկել ենք մի երկու շաբաթվա ընթացքում նվազագույնը,  պարոն Բեջանյանի մոտ շատ ավելի ցածր է ցուցանիշը: Ե՛վ շուտ, և՛ քանակապես շատ պետք է կարողանանք այս անցումը գրագետ ապահովենք, որովհետև մեծ քանակի մարդիկ անցում են կատարելու ամբողջապես նոր համակարգի: Խոսքն այն մասին է, որ 6%-ն օգտվում է այս համակարգից, 94%-ը դեռ ևս պարզ կոպեկով է օգտվում, և այս 94%-ը պետք է 100%-ով անցում կատարի նոր համակարգի: Մետրոպոլիտենում անցում ենք արել, արդեն 100%-ն են օգտվում համակարգից, բայց այնտեղ որոշ տուրբուլենտ դժվարություններով հասանք դրան: Բայց այնուամենայնիվ այնտեղ ունենք անցարգելներ, որոնք որ այլընտրանք ուղղակի թույլ չեն տալիս: Մենք ունենք մոտավորապես 15 օր այս աշխատանքն իրականացնելու համար, այս աշխատանքը պետք է իրականացնենք մինչև նոր տարի»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև