Բլոգերներ Եվա Ղարիբյանն ու Հայկ Մկրտչյանը միասին հարսանեկան լուսանկարներ են հրապարակել | ԱՄՆ աջակցությունը նաև կնպաստի ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերմանը. փոխարտգործնախարար | Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք | ԵՄ-ի հետ ծրագրերը մեզ օգնել են Արցախից տեղահանվածների հումանիտար աջակցության ծրագրերն իրականացնել. նախարար | Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու տարբեր մաքսային միությունների, անհամատեղելի են. Արտակ Զեյնալյան | Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է | Մարզերից Երևան եկող ավտոբուսները երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի | Փորձելու ենք հասնել «երկաթբետոնե» միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ | Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով․ Սամվել Հակոբյան | Վրաստանում երկրաշարժ է գրանցվել | ՀՀ-ի ապագան անվտանգ դարձնելու համար հռչակում ենք ԵՄ-ին ինտեգրվելու մեկնարկը. 60,000 ստորագրություն արդեն հավաքվել է. Արտակ Զեյնալյան | ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. ներկայացուցիչ | ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | ՊՎԾ-ն 2024-ին հանրային գնումների ոլորտում բացահայտել է ավելի քան 3.1 մլրդ դրամի խախտումներ | Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջից. Կոբախիձե

Լրահոս

«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության տարեվերջյան հանդիպմանը Գագիկ Ծառուկյանն Արցախից բերված հող է նվեր ստացել. Տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրել է.

«Երեկ տեղի ունեցավ «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության տարեվերջյան հանդիպումը, որին մասնակցում էր Գագիկ Ծառուկյանը։ Երեկոն շատ էմոցիոնալ ու հուզական էր, քանի որ ամբողջ ընթացքում օդում թևածում էր Արցախի շունչը, հնչում էր Արցախի բարբառը, միմյանց հանդիպած շուրջ 200 արցախցի երիտասարդները կիսվում էին հիշողություններով, վերապրում Արցախի իրենց կյանքի օրերը։ Անկեղծորեն պետք է ասեմ, որ անասելի հուզիչ էր տեսնել ու զգալ այն ապրումները, որոնցով ապրում էին արցախցի մեր երիտասարդները, սակայն երեկոյի դրվագներից մեկն իր հուզականությամբ գերազանցեց բոլորին։ Արցախցի Անահիտը, հուզմունքից դողացող ձայնով, իր հետ Արցախից բերված մի բուռ հողը, որով նպատակ ուներ իր հարսանիքի համար նախատեսված տարոսիկներ պատրաստել, որոշեց նվիրել Գագիկ Ծառուկյանին, որպես ամենաթանկ նվեր։ Գագիկ Ծառուկյանն էլ որոշեց, որ այդ հողի վրա իր տան բակում Արցախի երիտասարդների հետ ծառ է տնկելու ու հետո հենց մայր հողի հետ միախառնված հողով նաև Արցախում են ծառ տնկելու։ Դահլիճում չկար մի մարդ, ում աչքերը չէին խոնավացել այս երկխոսությունից, քանզի բոլորի սրտի թաքուն ու ոչ թաքուն երազանքը օրերից մի օր Արցախ վերադառնալն է, այնտեղ ամուսնանալն ու զավակներ ունենալն է։ Գագիկ Ծառուկյանը հենց այսօր իր խոստումն իրականություն է դարձնելու՝արցախցի երիտասարդների հետ իր տան բակում ծառ է տնկելու, որպես մեր միասնականության ու հավատի խորհրդանիշ, իսկ ստորև տեղադրված տեսանյութը հենց էմոցիոնալ այդ դրվագի մասին է»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև