Սիսիանում տղամարդը նռնшկ է նետել բնակչի տան ուղղությամբ | Բոլորս էլ սխալվում ենք. Ալեն Սիմոնյանը՝ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է» գրառման մասին | Ակնկալում ենք ամրապնդել համագործակցությունը. Միրզոյանը շնորհավորել է Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ | Նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով. Մեսրոպ Առաքելյան | ՈւՂԻՂ. Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տալիս | Ինչ իրավիճակ է ճանապարհներին | ԱՄՆ-ն դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից | Ես էլ ասեմ՝ կողմ ըլլալով դեմ եք, դեմ ըլլալով՝ կողմ եք, Դուք հո դաշնակցակա՞ն չեք, դուրներդ կգա՞. լեզվակռիվ` ԱԺ-ում | Տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ․ Մեսրոպ Մանուկյան | Սխալ հաշվարկված գույքահարկի տույժերն ու տագանքները քաղաքացիները չեն վճարի. Կադաստրի կոմիտեի նախագահ | Հզոր անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը | Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտոսցուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | Իշխանությունը չմասնակցեց ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեց

Լրահոս

Փաշինյանն ու ՔՊ-ն հայկական տնտեսությունը վերածում են փլատակների

Հոկտեմբերին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմեց ընդամենը 4,2 տոկոս։ Սա այս տարվա ընթացքում մինչև հիմա գրանցված վատագույն ցուցանիշն է, բայց որպես այդպիսին, ամենևին էլ՝ ոչ վերջինը. Առաջիկա երկու ամիսներին շատ ավելի վատ ցուցանիշների ականատես կլինենք։ Փաշինյանն ու ՔՊ-ն հայկական տնտեսությունը վերածում են փլատակների։ Հարկային բեռի ավելացումը ՀՀ քաղաքացիներին դրդելու է արտագաղթի, քանի որ ՀՀ-ում ցածր աշխատավարձեր են և հասարակ քաղաքացիներն ի վիճակի չեն լինելու հոգալու իրենց ապրուստը։ ՔՊ-ականներն իրենց կյանքն են վայելում թանկարժեք մեքենաների ղեկին և արտասահմանում են վայելում արձակուրդը, իսկ ՀՀ քաղաքացիներին ստիպում են էլ ավելի սուղ սոցիալական պայմաններում ապրել։ Արտաքին պարտքը հատել է 13 միլիարդ դոլարի շեմը՝այդ պարտքը սպասարկելու նպատակով ՔՊ-ականներն որոշել են ավելացնել հարկերն ու տուրքերը՝իրենց սրտի օլիգարխներից այդ գումարները գանձելու փոխարեն։ Եթե ՔՊ-ն մնաց իշխանության ՀՀ-ում սոցիալական պայթյուն է տեղի ունենալու՝բոլոր ոլորտները կազմաքանդած թիմը շարունակում է մնալ իշխանության և ծաղրել հասարակությանը։ Ադրբեջանը պատրաստվում է գրավել ողջ Հայաստանը՝Փաշինյանը հեծանիվ է վարում և կարդում է ՖԲ-յան մեկնաբանությունները։ ՀՀ-ին անհրաժեշտ են ադեկվատ իշխանություններ, ովքեր կկարողանան նախ ոտքի հանել բանակը, քանի որ Բաքուն շուտով հարձակվելու է Սյունիքի վրա։ Երկրորդ՝հզորացնել տնտեսությունն ու ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ՀՀ քաղաքացիները չարտագաղթեն։ Մարզերն ու գյուղերը հայաթափվում են՝դա նկատում են նաև Բաքվում։ ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան, որ 2025թ․-ին իրենց կյանքի պայմաններն էլ ավելի են վատթարանալու, եթե Փաշինյանն ու թիմը մնացին իշխանության։ 2018թ-ից մինչև այսօր Փաշինյանի ու ՔՊ-ի բոլոր խոստումները սուտ էին՝նրանց բերել են իշխանության Արցախը հանձնելու և ՀՀ-ՌԴ կապերը խզելու համար։

Անդրանիկ Պետրոսյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև