KLM ավիաընկերության՝ Ամստերդամից Մեխիկո Սիթի թռչող ինքնաթիռն անսովոր խնդրի պատճառով հարկադրված վայրէջք է կատարել Բերմուդյան կղզիներում։ Բացի 259 ուղևորից, օդանավում եղել է 100 խոզ։
Կենդանիների ուժեղ հոտը տարածվել է օդանավով մեկ, ներառյալ օդաչուների խցիկում: Կապիտանը կապվել է դիսպետչերի հետ և հայտնել ինքնաթիռն օդափոխելու համար վթարային վայրէջքի անհրաժեշտության մասին՝ նշելով, որ իրավիճակը վթարային չէ, սակայն սրահում պայմանները վատացել են, գրում է Bild-ը։
Վայրէջքից հետո ուղևորներն ու անձնակազմը տեղավորվել են կղզու հյուրանոցներում։ Ինքնաթիռն օդափոխվել է, իսկ 30 ժամ անց ուղևորները շարունակել են ճանապարհորդությունը դեպի Մեքսիկա։ Խոզերին թողել են կղզում՝ անասնաբույժների հսկողության ներքո։
Անհասկանալի է, թե ինչու է հոտը տարածվել ինքնաթիռի սրահում. ենթադրվում է, որ դա պայմանավորված է եղել բեռնարկղի ոչ պատշաճ տեղադրմամբ: Երկու օր Բերմուդայում մնալուց հետո խոզերին այլ ինքնաթիռով ուղարկել են Մեքսիկա։