ՈՒՂԻՂ. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ասուլիսը | Ապակի, միջատ՝ «Արտֆուդ»-ի պահածոներում. տնտեսավարողը կզգուշացվի, արտադրությունում վերահսկողական միջոցառում կիրականացվի | Մեր գոյատևման բանալին բալանսավորված կապերն են թե’ ՌԴ-ի, թե’ Արևմուտքի, թե’ Իրանի հետ. Լևոն Զուրաբյան | «Արդեն 25 տարի է մեզ հետ չես». Լիլիթ Կարապետյանը եղբոր լուսանկարն է հրապարակել | Կիսիլյովի հաղորդումը կարող է արգելվել ՀՀ-ում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. Հայրապետյանը ՌԴ-ին բողոքի նոտայի մասին | Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ Զաքարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարոն Փաշինյա’ն, ես սրա համար չէի կանգնել ձեր կողքը 2018-ին, էս ի՞նչ ճոխություններ եք թույլ տալիս | Կարող ենք գործադուլ, դասադուլ անել, կամ ընդհանրապես չօգտվել տրանսպորտից, այն, ինչ արել ենք 2013-ին. Հայկ Մարության | Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. ԱՍՀ նախարար | ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությունը ՌԴ-ն խանդով կընդունվի, իսկ Իրանը կհասկանա, եթե Հայաստանը ճիշտ աշխատի Թեհրանի հետ. քաղաքագետ | Մոսկվան ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ | ՈՒՂԻՂ. Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման դեմ ակցիա է անում | Դժբախտ ավարտով վիճաբանություն՝ հարևանների միջև | «Ռուսների համար թիրախը մնում է նույնը՝ մեր էներգետիկ ոլորտը»․ Զելենսկի | ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվարին տեսակցել են Բաքվում ապoրինի պահվnղ hայերին

Լրահոս

Հայաստանն աջակցում է Սիրիայում ներառական և խաղաղ քաղաքական անցումային գործընթացին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սիրիայում ու նրա շուրջ զարգացումներին և ողջունում է Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը՝ Աքաբայում համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում:

«Մենք հաստատակամորեն աջակցում ենք իր պատմության այս վճռական պահին բարեկամ սիրիացի ժողովրդի՝ ներառական և խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ հավատով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության միակ ուղին են»,- ասված է ԱԳՆ X-ի էջում։

Հիշեցնենք, որ Հորդանանի Աքաբա քաղաքում տեղի է ունեցել Սիրիայի հարցով արաբական երկրների համատեղ կոնտակտային խմբի հանդիպումը, որին մասնակցել են Բահրեյնի Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կատարի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի նախարարներն ու ներկայացուցիչները, Սիրիայի հարցով Եվրամիության և ՄԱԿ-ի հատուկ բանագնացը:

Հանդիպման մասնակիցները կարևորել են հենց սիրիացիների կողմից իշխանության անցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը և ներառական ու ներկայացուցչական կառավարության ձևավորումը: ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է տարածաշրջանային գործընկերների հետ համաձայնագիր կնքելու մասին՝ Սիրիայի ժողովրդին օգնելու կառուցել «ներառական, ոչ կրոնական, խաղաղ և ինքնիշխան պետություն, որին նա ձգտում է»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև