ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով | Հարցը սա է՝ ուզո՞ւմ ենք տրանսպորտային համակարգը զարգանա, թե ուզում ենք ունենալ իկարուսներ, գազելներ, հետո` հուսահատության գազելներ. Փաշինյանը՝ նոր համակարգի մասին | Կենտրոնական բանկը կարևոր հայտարարություն է տարածել | Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան | Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ | Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել | Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քայլող վտանգ ես, աղջիկ ջան»․ Անդրանիկ Քոչարյանը վախեցած է | Եթե հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն. փոխվարչապետը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ճանապարհ հանձնելու մասին | ՀՀ քաղաքացիություն ստանալը կդառնա 50, քաղաքացիությունից հրաժարվելը` 150.000 դրամ | Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը | «Շատ ես հպարտանալու քո Անահիտով, խոստանում եմ». Անահիտ Հակոբյանը մանկության լուսանկարներից է հրապարակել | Տրանսպորտի ծառայությունների գնի թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Հովիկ Աղազարյանի կնոջմահը կապ ունի իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ | ՀՀ օրհներգում փոփոխության մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լրահոս

«Ծնկի իջա և Աստծուն աղաչեցի, որ էլ չտանջվի. այդ երեկո նա հանգեց». Էվելինա Շահիրյանը՝ ամուսնու հիվանդության մասին

«Ես ամուսնուս կորցրեցի այն վատ տարիներին և ինձ շատ մեղավոր եմ զգում, որովհետև ինքը շատ երկար ժամանակ հիվանդ էր և իրեն հատուկ սնունդ էր պետք, որ ես չէի կարող տալ: Ես ինձ շատ մեղավոր եմ զգում: Այսօր շատ է եղել, որ մի պատառ վերցրել եմ ու զգացել եմ, որ ես իրեն չեմ տվել, բայց դա իրեն պետք էր:

Նրա պակասը շատ եմ զգում, ավելի շատ, քան առաջ: Ուզում եմ ասել, որ այն, ինչ այսօր ունենք, պահպանենք: Ափսոսում եմ, որ շատ բան կար, որ  իրեն պիտի ասեի, բայց չասացի, շատ բան պիտի անեի, որ չարեցի: Գնահատենք այն մարդկանց, ովքեր մեր կողքին են: Ինչու չէ՞, ամեն օր մարդուն ասենք, որ սիրում ենք իրեն: Դա շատ կարևոր է»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Էվելինա Շահիրյանը:

Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:

«Հիշում եմ, երբ ամուսինս հիվանդանոցում էր, 3 ամիս գիշեր-ցերեկ իր կողքին էի, բայց թատրոնում փարձեր ունեի: Բուժաշխատողները ջուր էին տաքացնում, պայմաններ էին ստեղծում, որ ես կարողանամ թարմանալ, գնալ փորձի:

Ժպտալով գալիս էի փորձի, երբեք չէի ուշանում փորձից, որովհետև դա իմ աշխատանքն է: Ես կարողանում եմ թաքցնել, ու կարծում եմ, որ պետք չէ ուրիշի վզին փաթաթել քո վիշտը: Նույնիսկ իմ մոտ հարազատները շատ ժամանակ չգիտեն, թե ինչ է կատարվում իմ ներսում:

Արդեն 27 տարի է, նա չկա, բայց ավելի խորն եմ զգում ցավը: Երբ արդեն գիտեի, որ ոչ մի հույս չկա, Աստվածաշունչը դրեցի գրկին, ծնկի իջա և Աստծուն աղաչեցի՝ եթե այսքան է տված իրեն կյանք, թող չտանջվի: Ու այդ երեկո ինքը հանգեց:

Դրա մասին ոչ ոքի չեմ ասել:Ու չգիտեմ՝ ճիշտ եմ արել, թե սխալ: Ինքը արդեն տանջվում էր, ես խնդրեցի Աստծուն, որ էլ չտանջվի»,-պատմել է դերասանուհին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև