Ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել․ Հովասափյան | ՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր | Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան | Նիկոլ Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի (տեսանյութ) | ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից վերադարձել են մեդալներով | Պրեմիերա. Հասմիկ Կարապետյան․ «Սեր Ասա» | Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․ «Հրապարակ» | Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» | Հարցազրույց չեմ տալիս. Ալեն Սիմոնյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դա մեր հայրենիքը չի, եթե ձեր հայրենիքն ա, գնացեք պահեք. Ղալումյանի վեճը՝ լրագրողի հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Լևոն Քոչարյանը, Սևանում սուզվելը նվեր է արել Պուտինին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն է. Լևոն Քոչարյանը՝ Գարիկ Գալեյանին ջուր շփելու համար դատելու մասին | ՏԵՍԱԱՆՅՈՒԹ․ «Պետք է ճեղքեինք կառավարության շենքը, ոչնչացնեինք Փաշինյանին». կեղծ մեղադրանք է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց հարց չէր լուծվի. թեժ իրավիճակ դատարանում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց հարց չէր լուծվի. թեժ իրավիճակ դատարանում

Լրահոս

Արցախից բերված հողով տնկել ենք ծառ, որը խորհրդանշելու է Հայաստանի ու Արցախի միասնությունը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Երեկ ու այսօր օրս անցկացրել եմ Արցախի երիտասարդների հետ ու անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ աննկարագրելի ապրումներ եմ ունեցել: Տնից, տեղից, հայրենիքից զրկված այս երիտասարդների մեջ այնքան լույս, կյանք ու հավատ կա, որ քեզ ավելի պարտավորված ես զգում հանուն նրանց շատ ավելին անելու համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Արցախից մի չքնաղ աղջիկ նվեր էր բերել իր հետ, որից ես ամբողջ մարմնով փշաքաղվել էի: Իր հարսանիքի համար տարոսիկներ պատրաստելու համար Արցախից բերված մի բուռ հողն Անահիտը ինձ նվիրեց, իսկ ես խոստացա, որ իմ տան բակում այդ հողով ծառ ենք տնկելու, իսկ հողի մյուս մասով էլ Շուշիում ենք միասին ծառ տնկելու:

Անահիտն այսօր իմ տանն էր ու միասին տնկել ենք մի ծառ, որը խորհրդանշելու է Հայաստանի ու Արցախի միասնությունը և մի օր անպայման Անահիտի պատմական հայրենիքում միասին ծառ տնկելու հավատը: Այդ հավատն աննկարագրելի թանկ է իմ համար և ես ուժերիս ներածին չափով ամեն ինչ անելու եմ մշտապես այն արդարացնելու և այս լուսավոր երիտասարդների կողքին լինելու համար:

Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի բոլոր երիտասարդներին…»,- գրել է Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Facebook
Twitter

Կարդացեք նաև