ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով | Հարցը սա է՝ ուզո՞ւմ ենք տրանսպորտային համակարգը զարգանա, թե ուզում ենք ունենալ իկարուսներ, գազելներ, հետո` հուսահատության գազելներ. Փաշինյանը՝ նոր համակարգի մասին | Կենտրոնական բանկը կարևոր հայտարարություն է տարածել | Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան | Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ | Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել | Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քայլող վտանգ ես, աղջիկ ջան»․ Անդրանիկ Քոչարյանը վախեցած է | Եթե հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն. փոխվարչապետը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ճանապարհ հանձնելու մասին | ՀՀ քաղաքացիություն ստանալը կդառնա 50, քաղաքացիությունից հրաժարվելը` 150.000 դրամ | Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը | «Շատ ես հպարտանալու քո Անահիտով, խոստանում եմ». Անահիտ Հակոբյանը մանկության լուսանկարներից է հրապարակել | Տրանսպորտի ծառայությունների գնի թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Հովիկ Աղազարյանի կնոջմահը կապ ունի իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ | ՀՀ օրհներգում փոփոխության մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լրահոս

Հնդկաստանը հրաժարվել է զենք վաճառել Ադրբեջանին. ThePrint

Ադրբեջանը երրորդ երկրի միջոցով Հնդկաստանից զենք գնելու ցանկություն է հայտնել, սակայն Նյու Դելին հայտարարել է, որ ինքնուրույն է որոշում իր առաջնահերթությունները և թույլ չի տա երրորդ երկրի միջնորդի դեր խաղալ, գրում է ThePrint-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթը չի հստակեցրել, թե որ երկրի մասին է խոսքը։ ԶԼՄ–ի տվյալներով՝ Բաքուն երբեք այս հարցն ուղղակիորեն չի բարձրացրել Հնդկաստանի իշխանությունների առջև։ Փոխարենը երրորդ երկիր դիմել է Հնդկաստանին՝ առաջարկելով արտահանել իր զենքը և երկարաժամկետ գործընկերություն հաստատել Ադրբեջանի հետ։

Բաքուն պատրաստ է պայմաններ առաջարկել, որոնք համեմատելի են այն պայմանագրերի հետ, որոնք Հայաստանը նախկինում կնքել է Հնդկաստանի հետ, ասվում է հրապարակման մեջ։

Այդ կերպ Ադրբեջանի իշխանությունները փորձում են տարածաշրջանում «ուժերի հավասարակշռություն» հաստատել, հավելել է ThePrint-ը։

2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանի հետ 244 միլիոն դոլարի զենքի գնման պայմանագիր է կնքել։ Հնդկաստանը 2023 թվականի օգոստոսին Հայաստան է մատակարարել 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային առաջին վեց համակարգերը, որոնց փորձարկումն ավարտվել է 2024 թվականի հոկտեմբերին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև