Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան | Նիկոլ Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի (տեսանյութ) | ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից վերադարձել են մեդալներով | Պրեմիերա. Հասմիկ Կարապետյան․ «Սեր Ասա» | Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․ «Հրապարակ» | Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» | Հարցազրույց չեմ տալիս. Ալեն Սիմոնյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դա մեր հայրենիքը չի, եթե ձեր հայրենիքն ա, գնացեք պահեք. Ղալումյանի վեճը՝ լրագրողի հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Լևոն Քոչարյանը, Սևանում սուզվելը նվեր է արել Պուտինին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն է. Լևոն Քոչարյանը՝ Գարիկ Գալեյանին ջուր շփելու համար դատելու մասին | ՏԵՍԱԱՆՅՈՒԹ․ «Պետք է ճեղքեինք կառավարության շենքը, ոչնչացնեինք Փաշինյանին». կեղծ մեղադրանք է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց հարց չէր լուծվի. թեժ իրավիճակ դատարանում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց հարց չէր լուծվի. թեժ իրավիճակ դատարանում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ցանկացել են Փաշինյանին ոչնչացնել, ապա ինչու՞ վարչապետը տուժող չի ճանաչվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես հայրենիքիս եմ պետք, ընտանիքիս. Փաշինյանի մահափորձի գործով մեղադրյալ

Լրահոս

ԵԱՏՄ երկրները գրեթե լիովին բավարարում են իրենց պարենային ապրանքների պահանջարկը. Միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Российская газета»-ին տված հարցազրույցում ամփոփել է  Եվրասիական տնտեսական միության  կազմավորման 10-ամյակը՝ խոսելով երկրներում պարենային անվտանգության, սննդի պակասի կանխմանն ուղղված մեխանիզմների և հավաքական պարենային անվտանգության պայմանագրի շուրջ քննարկումների մասին:

Միշուստինը նշել է, որ  ԵԱՏՄ երկրները գրեթե լիովին բավարարում են իրենց պարենային ապրանքների պահանջարկը, երկրներում պարենային ապրանքների ինքնաբավության մակարդակը կազմում է 93%:

«Միության գոյության 10 տարիների ընթացքում մեր երկրներում զգալիորեն աճել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը։ Հիմնական պարենային ապրանքներով ինքնաբավության մակարդակն այժմ կազմում է մոտ 93%։ Լիովին բավարարում ենք հացահատիկի, բուսական յուղի, խոզի մսի, թռչնամսի, շաքարավազի, կաթի և ձվի ներքին պահանջարկը», — ասել է Միշուստինը, հավելելով, որ ԵԱՏՄ-ն նախատեսում է մշակել մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել անդամ երկրներում սննդի պակասը։

«Երեք տարի առաջ մենք հասկացանք հացահատիկի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի, շաքարի, արևածաղկի ձեթի առաջարկի և պահանջարկի ինդիկատիվ հաշվեկշիռների համաձայնեցման նպատակահարմարությունը, ինչը թույլ է տալիս խուսափել քաղաքացիների համար դրանց պակասից, համակարգել դիրքորոշումները միության սահմաններից դուրս արտահանման առումով։

Օգտագործելով այս փորձը՝ մենք նախատեսում ենք ստեղծել այլ երկարաժամկետ մեխանիզմներ, որոնք կօգնեն արդյունավետ և, որ ամենակարևորն է, օպերատիվ կերպով հարթել ԵԱՏՄ երկրների շուկաներում հնարավոր անհավասարակշռությունը», — ասել է Միխայիլ Միշուստինը։

ՌԴ վարչապետը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է հավաքական պարենային անվտանգության պայմանագրի կնքումը։

«Քննարկվում է հավաքական պարենային անվտանգության մասին առանձին միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունը։ Այն պետք է ընդգրկի ոչ միայն վերջնական արտադրանքի մատակարարումը, այլև թույլ կտա մեզ համատեղ զարգացնել մեր երկրների բուծման և սերմերի պաշարը», — ասել է Միշուստինը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև