Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Իմ հասուն տարիքում չեմ հիշում, որ ՀՀ-ն երբևէ այսքան ժողովրդավար լիներ. Դավիթ Առուշանյան

Ես իրականում գիտակցում եմ՝ ինչ պատասխանատվություն եմ վերցնում ինձ  վրա, շատ լավ պատկերացնում եմ այն խնդիրները, որոնք գլոբալ են, իսկ լոկալ խնդիրները տեղում պարզ կդառնան: Այս մասին ԱԺ-ում ասաց Շիրակի մարզպետի ՔՊ-ական թեկնածու Դավիթ Առուշանյանը:

Դիտարկմանը՝ վերջին 6 տարիներին մարզում երկու բան է փոխվել՝ մարզպետ և մարզի ցուցանակը, նա արձագանքեց. «Մարզը, մասնավորապես 180 աստիճանով է փոխվել: Բազմաթիվ ծրագրեր են արվել Գյումրիում՝ փողոցաշինությունից սկսած մինչև այգիներ, պուրակ, մանկապարտեզ, դպրոց և այլն»:

Ինչ վերաբերում է արդեն նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանի ազատմանը, ով կառավարության նիստից առաջ հայտարարել էր, թե իր ազատման մասին որևէ քննարկում չկա, նա ասաց.

«Պարոն Մուրադյանի հետ կապվածը չեմ կարող մեկնաբանել, միայն կարող եմ ասել, որ չեմ կարծում՝ պարոն Մուրադյանը դիմում է գրել կառավարության նիստի ժամանակ»:

Ապա նա անդրադարձավ քննադատություններին, թե վարչապետը sms-ներով է պաշտոնյաներին հեռացնում, նա ասաց, որ կուսակցության ղեկավարը, վարչության նախագահն իր կուսակից գործընկերոջը կարող է խնդրել պաշտոնից դուրս գալու համար, դա շատ նորմալ ժողովրդավար պատկեր է:

«Դուք տանում եք մի ուղղությամբ, թե երկրի վարչապետն է խնդրել, ես էլ տանում եմ, որ կուսակցության ղեկավարն է խնդրել, որոնք չեն մերժել, դա շատ նորմալ ու ժողովրդավար է: Միաժամանակ, սահմանադրական նորմերը պահպանվում են, և ես իմ հասուն տարիքում չեմ հիշում, որ երբևէ ՀՀ-ն եղել է այսքան ժողովրդավար և երբևիցե եղել է, որ բոլոր ինստիտուտները հարգված են եղել և յուրաքանչյուրն իր տեղում ու դիրքում է եղել»,- հայտարարեց Առուշանյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031