Փորձում են վախեցնել մարդկանց, իբր 100 դրամ տալու համար 50 հազար կտուգանեն, սա սուտ է. Հայկ Մարության | Սիսիանում տղամարդը նռնшկ է նետել բնակչի տան ուղղությամբ | Բոլորս էլ սխալվում ենք. Ալեն Սիմոնյանը՝ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է» գրառման մասին | Ակնկալում ենք ամրապնդել համագործակցությունը. Միրզոյանը շնորհավորել է Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ | Նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով. Մեսրոպ Առաքելյան | ՈւՂԻՂ. Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տալիս | Ինչ իրավիճակ է ճանապարհներին | ԱՄՆ-ն դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից | Ես էլ ասեմ՝ կողմ ըլլալով դեմ եք, դեմ ըլլալով՝ կողմ եք, Դուք հո դաշնակցակա՞ն չեք, դուրներդ կգա՞. լեզվակռիվ` ԱԺ-ում | Տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ․ Մեսրոպ Մանուկյան | Սխալ հաշվարկված գույքահարկի տույժերն ու տագանքները քաղաքացիները չեն վճարի. Կադաստրի կոմիտեի նախագահ | Հզոր անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը | Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտոսցուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

Լրահոս

Խաղաղության բանակցությունները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ ՌԴ-ն այլևս չունենա պատերազմը շարունակելու ռեսուրսները. Զելենսկու գրասենյակի ղեկավար

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ կայուն խաղաղության շուրջ իրական բանակցությունները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը բավարար ռեսուրսներ չունենա պատերազմը շարունակելու համար։

Այս մասին Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարն ասել է Լվովում Տեղական և տարածքային իշխանությունների համաժողովի  ժամանակ, փոխանցում է tsn.ua-ն։

«Ես ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ օգնում են միայն ուժեղներին, ուստի պետք է ուժեղ մնանք: Կայուն խաղաղության շուրջ իրական բանակցությունները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ թշնամին այլևս չունենա պատերազմը շարունակելու ռեսուրսները, ուստի առջևում չափազանց շատ աշխատանք կա», — ասել է նա:

Երմակը նաև ընդգծել է, որ խաղաղություն չի լինի, եթե Ռուսաստանին չստիպեն դրան գնալ։

«Մեր թշնամին չի ցանկանում պատերազմի ավարտը, նա ցանկանում է մեր հանձնվելը, մերը և մեր դաշնակիցները: Եթե Ռուսաստանին չպարտադրեն արդար խաղաղություն, ապա խաղաղություն չի լինի, և Մոսկվան կօգտագործի այդ դադարը՝ իր ուժերն ամրապնդելու և հարձակումը շարունակելու համար»,- ընդգծել է պաշտոնյան։

Facebook
Twitter

Կարդացեք նաև