Հարցազրույց չեմ տալիս. Ալեն Սիմոնյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դա մեր հայրենիքը չի, եթե ձեր հայրենիքն ա, գնացեք պահեք. Ղալումյանի վեճը՝ լրագրողի հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Լևոն Քոչարյանը, Սևանում սուզվելը նվեր է արել Պուտինին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն է. Լևոն Քոչարյանը՝ Գարիկ Գալեյանին ջուր շփելու համար դատելու մասին | ՏԵՍԱԱՆՅՈՒԹ․ «Պետք է ճեղքեինք կառավարության շենքը, ոչնչացնեինք Փաշինյանին». կեղծ մեղադրանք է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց հարց չէր լուծվի. թեժ իրավիճակ դատարանում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց հարց չէր լուծվի. թեժ իրավիճակ դատարանում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ցանկացել են Փաշինյանին ոչնչացնել, ապա ինչու՞ վարչապետը տուժող չի ճանաչվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես հայրենիքիս եմ պետք, ընտանիքիս. Փաշինյանի մահափորձի գործով մեղադրյալ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի վախերի պատճառով կռվող տղերքին փակում են, բեզպրիդել ա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանին ոչնչացնելու փնթի քրեական գործը հովանավորվում է Աննա Վարդապետյանի կողմից | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազգային Ժողովում նիստը մեկնարկվեց ՀՀ նոր օրհներգով | Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո՝ այսօր, աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել. Պետրոս Պետրոսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ թաղումը. 2018 Հանրապետության հրապարակ. Արմեն Աշոտյան | Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել երկու հանցագործի արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Լրահոս

Պապիկյանը Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ:

Հանդիպմանը նախորդել է դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

Հանդիպման սկզբում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցություն է հայտնել Հնդկական օվկիանոսում՝ Ֆրանսիայի անդրծովյա Մայոտ կղզում, ցիկլոնի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը:

Սուրեն Պապիկյանը կարևորել է ինչպես Սեբաստիան Լըկորնյուի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղորեն իրականացման ընթացքը, այնպես էլ այս հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ ձեռքբերվելիք նոր պայմանավորվածությունները:

Կողմերը հաստատել են, որ համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա:

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հաստատել է համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև