Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է ինքնшսպшն եղել | Ոչ մի երկիր չպետք է միջամտի Սիրիայի գործերին. Էրդողան | ՈՒՂԻՂ. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ասուլիսը | Ապակի, միջատ՝ «Արտֆուդ»-ի պահածոներում. տնտեսավարողը կզգուշացվի, արտադրությունում վերահսկողական միջոցառում կիրականացվի | Մեր գոյատևման բանալին բալանսավորված կապերն են թե’ ՌԴ-ի, թե’ Արևմուտքի, թե’ Իրանի հետ. Լևոն Զուրաբյան | «Արդեն 25 տարի է մեզ հետ չես». Լիլիթ Կարապետյանը եղբոր լուսանկարն է հրապարակել | Կիսիլյովի հաղորդումը կարող է արգելվել ՀՀ-ում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. Հայրապետյանը ՌԴ-ին բողոքի նոտայի մասին | Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ Զաքարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարոն Փաշինյա’ն, ես սրա համար չէի կանգնել ձեր կողքը 2018-ին, էս ի՞նչ ճոխություններ եք թույլ տալիս | Կարող ենք գործադուլ, դասադուլ անել, կամ ընդհանրապես չօգտվել տրանսպորտից, այն, ինչ արել ենք 2013-ին. Հայկ Մարության | Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. ԱՍՀ նախարար | ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությունը ՌԴ-ն խանդով կընդունվի, իսկ Իրանը կհասկանա, եթե Հայաստանը ճիշտ աշխատի Թեհրանի հետ. քաղաքագետ | Մոսկվան ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ | ՈՒՂԻՂ. Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման դեմ ակցիա է անում | Դժբախտ ավարտով վիճաբանություն՝ հարևանների միջև

Լրահոս

Ալիևը սպասում է ռուսական ներդրումների և բիզնեսի մասնակցությանը «Ղարաբաղի վերականգնմանը»

Բաքուն ողջունում է ռուսական ներդրումները «Ղարաբաղի վերականգնման» գործում և ուրախ կլինի տեսնել Ռուսաստանի Դաշնությունից ընկերություններ տարածաշրջանում:  Այս մասին Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը և ՌԻԱ «Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով, առաջին ներդրումային ծրագիրն իրականացրել է Թաթարստանը։

«Սա «ԿամԱԶ» սպասարկման կենտրոնն է Ջաբրայիլի (Ջրական) շրջանում, որը բացել ենք Թաթարստանի ղեկավարը և ես… Այսպիսով, մենք սպասում ենք ներդրումների, և մենք ուրախ կլինենք նաև կապալառուների գալուն», — ասել է Ալիևը:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հայտարարել է   Արցախում, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին, սակայն իրականում դա զանգվածային ռազմական ագրեսիա էր: Սեպտեմբերի 20-ին Բաքուն և Ղարաբաղը ռուս խաղաղապահների օգնությամբ պայմանավորվել են հրադադարի մասին։ Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր 2024 թվականի հունվարի 1-ից  Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Դրանից հետո ավելի քան 100,000 արցախցի ենթարկվել է էթնիկ զտման:

Facebook
Twitter

Կարդացեք նաև