Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով․ Սամվել Հակոբյան | Վրաստանում երկրաշարժ է գրանցվել | ՀՀ-ի ապագան անվտանգ դարձնելու համար հռչակում ենք ԵՄ-ին ինտեգրվելու մեկնարկը. 60,000 ստորագրություն արդեն հավաքվել է. Արտակ Զեյնալյան | ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. ներկայացուցիչ | ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | ՊՎԾ-ն 2024-ին հանրային գնումների ոլորտում բացահայտել է ավելի քան 3.1 մլրդ դրամի խախտումներ | Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջից. Կոբախիձե | Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է անում չխոչընդոտել ֆրանսիական ընկերությունների զարգացմանը | ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի. Թաթոյան | Հայտնի է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը | Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու | Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ | 6-րդ ուսումնարանի լսարանում 16 տարեկան անչափահասի են դшնակահարել | ՌԴ օդային տարածքում անցած գիշեր խոցվել է 121 ԱԹՍ | Տարադրամի փոխարժեքը հունվարի 24-ին

Լրահոս

Իրականում ո՞վ և ի՞նչն է պետության չգոյության մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նկատած կլինեք, որ Նիկոլ Փաշինյանը, առանձնապես վերջին 1 տարվա ընթացքում ու հատկապես վերջին շաբաթներին ավելի ու ավելի հաճախ է դիմում բավականին պարզունակ մանիպուլ յատիվ հնարքի: Որևէ թեմայի շուրջ արտահայտվելիս, ըստ որում՝ կարևոր չէ, թե հատկապես ինչ թեմայի, իր մոտեցմանը որևէ կերպ հակասող հանգամանքները բնորոշում է որպես ««պետության չգոյության մասին վկայող»:
Օրինակները քիչ չեն: Այ, օրինակ՝ խոսում է Արագածի մասին՝ այն հակադրելով Արարատին, ապա հավելում, թե «ով խոսում է Արարատի մասին, խոսում է պետության չգոյության մասին»: Կամ, օրինակ՝ անդրադառնում է հանրահայտ «Գինի լից» երգին (Հայոց ցեղասպանության ոճրագործներից Թալեաթին պատժելու վրիժառու գործողության և այն իրականացրած Սողոմոն Թեհլերյանին փառաբանող երգն է), նշում է, թե ոճրագործին պատժած կամավորականը… ապապետական է: Ասում է՝ Արևմտյան Հայաստանը պետության դեմ է: Կամ՝ ասում է, թե ով կարևորում է բանակը, նա պետության չգոյության մասին է խոսում: Բայց միայն դա չէ: Վերջերս էլ, օրինակ՝ «կեղտոտ աշխատավարձ» արտահայտությունն ընկավ այդ մանիպուլ յացիայի տակ: Առհասարակ, «կեղտոտ աշխատավարձ» ասելով՝ հասկանում ենք անվանական աշխատավարձը՝ հարկերը ներառյալ, ընդամենը:
Փաշինյանը ասում է, թե դա հակապետական ընկալում է: Գործնականում արդեն հասավ այնտեղ, որ Հայաստանի Հանրապետության հիմնարար փաստաթուղթը՝ Անկախության հռչակագիրն էլ մեղադրվեց պետության դեմ լինելու մեջ: Այսինքն, փաշինյանական խեղաթյուրված ընկալմամբ, «երկրի հակառակկողմային» տարբերակով՝ Անկախության հռչակագիրը… պետականության գոյության դեմ է: Շուտով, ամենայն հավանականությամբ, կհայտարարի, որ ով, ասենք, խոսեց ծիրանի մասին, նա խոսեց պետության չգոյության մասին: Ինչոր «տարօրինակ» զուգադիպությամբ, բոլոր այն խորհրդանշական, բովանդակային և հիմնարար հանգամանքները, երևույթները, գործոնները, որոնք ընդգծում են ազգային ինքնությունը, որոնք ազգային ինքնության նույնականացման կաևոր բաղադրիչներ են, ավելին՝ պետության հիմնարար փաստաթղթում ամրագրված շեշտադրումներ են, ըստ Փաշինյանի՝ «պետության չգոյության մասին են»: Այդ դեպքում հարց է ծագում, թե ի՞նչն է «պետության գոյության մասին»: Հա, ու նորից՝ ով է ինչի մասին խոսում:
Փաշինյանը, որ պետությունն արդեն ավելի քան 6 տարի տանում է աղետների ու ճակատագրական փորձությունների ենթարկելու և նետում ողբերգությունների ու փորձանքների մեջ, սահմանում է, թե ինչն է պետության գոյության մասին, իսկ ինչը՝ չգոյությա՞ն: Իրականում, եթե մեր երկրի ներսում կա մի բան, մի երևույթ, որը «պետության չգոյության» մասին է, դա փաշինյանական կեղծ օրակարգերն են, Փաշինյանի իշխանությունն է ու նրա շուրջ հավաքված խումբը:
Facebook
Twitter

Կարդացեք նաև